Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ վճիռը՝ վաղը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 7-ի նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իքնաբացարկի միջնորդությունը մերժելուց հետո անցավ գործով անցնող մեկ այլ ամբաստանյալի՝ Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդությունները քննարկելուն: Նախ՝ պաշտպանական կողմը հայտարարեց, որ Ա. Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ ստորագրություն չհեռանալու մասին հիմքերը ոչ իրավաչափ են, ուստի պետք է այն վերացնել: Եվ երկրորդ՝ ինչպես նշեց Ա. Գևորգյանի պաշտպանական կողմը, եթե դա հնարավոր չէ, դատարանին խնդրեց թույլ տալ Ա. Գևորգյանին գործնական հանդիպումների, ինչպես նաև բժշկական հետազոտություն անցնելու համար մեկնել Ավստրիա:
Մեղադրող կողմը հակադարձեց, որ Ա. Գևորգյանը կապեր ունի արտերկրում, ինչն իր մեջ դատաքննությունից խուսափելու ռիսկ է պարունակում, ուստի դատարանին հորդորեց մերժել միջնորդությունը: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ևս դատարանին հորդորեց մերժել միջնորդությունը՝ նկատելով, որ ինքը վստահ չէ, որ Ա. Գևորգյանը արտերկից կվերադառնա ՀՀ:
Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 8-ին, ժամը 10.00-ին:

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
4407:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
8803:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
106Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
153Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
286Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
269Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
173Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
91Երեկ, 22:12