«Մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների շրջանակներում ռմբակոծությունների ու կրակահերթերի տակ են հայտնվել նաև քաղաքներ, որոնցում բնակվում են հայ ընտանիքներ: Այս պահին տեղեկություններ կան նման երկու քաղաքների՝ Թել Աբյադի ու Կամիշլիի մասին, որոնցում, տարբեր տվյալներով, գտնվում են շուրջ երկու տասնյակ հայ ընտանքիներ:
Մեր հայրենակիցները, փաստորեն, արդեն մի քանի օր ապրում են ուղղակի ֆիզիկական ոչնչացման վտանգի պայմաններում: Ստեղծված իրավիճակում ամեն ժամն ավելի է մեծացնում այդ վտանգը: Մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի:
Կառավարությունը կարող է և պետք է ձևավորի Սիրիայի հայաբնակ այդ քաղաքներում բնակվող մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու նպատակով հատուկ հանձնաժողով, նույն խնդրով պետք է զբաղվի Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասնեյակը, ինչպես նաև Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի մշտական հանձնաժողովները: Այս մարմինների առաջնային խնդիրը պետք է լինի մշակել ու իրագործել մեր հայրենակիցների՝ Սիրիայից տարհանման ծրագիր: Մենք պետք է հստակ ուղերձ հղենք մեր հայրնեկաիցներին առ այն, որ հայրենիքը պատրաստ է ընդունելու նրանց և այդ ուղղությամբ գործնական քայլեր է կատարում:
Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները շարունակվելու են: Շատ հավանական է, որ առաջիկայում դրանք տարածվեն նաև այլ քաղաքներում, որտեղ հայ բնակիչներ կան: Դա նշանակում է, որ այս ուղղությամբ աշխատանքն առաջիկայում ևս անհրաժեշտ է լինելու: Կոչ եմ անում կառավարությանը՝ անհապաղ զբաղվել այս խնդրով՝ դրանում ներգրավելով բոլոր պատկան մարմիններին, նաև Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովներին»:

«Փաշինյանի կառավարած Հայաստանն այլևս ժողովրդավարության բաստիոն չի». Նարեկ Կարապետյանն ու Արա Վարդևանյանը ուղերձ են հրապարակել (տեսանյութ)
521:12
«Աշխարհի հնագույն ազգային եկեղեցին՝ ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի ոչ թե արտաքին հակառակորդից, այլ պետությունից». ԵԽԽՎ պատգամավոր (տեսանյութ)
4120:42
«Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու հիմնավոր պատճառներ չունի». Արփինե Հովհաննիսյան
5620:30
Թրամփը երեքշաբթի օրը կհանդիպի ԱԲ ընկերությունների գործադիր տնօրենների հետ
10920:18
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի վերաբերյալ հայտարարություն է տարածել
6919:54
«Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծվել են դատապարտելի արշավներ ու խոչընդոտներ». Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայ դատի անդամներին
4919:48
«ԵԽԽՎ զեկույցն արձանագրեց այն, ինչ ՀՀ իշխանությունները հերքում էին». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
7019:24
««Ուժեղ Հայաստան»-ի կողմից արձանագրված բոլոր խախտումներն արժանացել են ԵԽԽՎ գնահատանքին». Գոհար Մելոյան (տեսանյութ)
6418:42