«Առանց ծափերի. միʹ մոռացեք ձեր ստատուսը». վարչապետը խոստացել է քննարկել զոհվածների ընտանիքներին հուզող հարցը
![]() 386 Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ., 11:55 Հոկտեմբերի 10-ին կառավարության շենքի առջև կրկին բողոքի ակցիա իրականացրեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Նա պահանջում էր, որ զոհվածների մայրերին ընդունի ՀՀ վարչապետը և հարցին լուծում տա: Իսկ խնդիրը զոհվածների ընտանիքների կարգավիճակի հաստատումն է: «Նրանց տրվել է մի տեղեկանք, որ ոչ մի գրոշի արժեք չունի»,- ասաց Մ. Խաչատրյանը: Նրան հրավիրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Վարչապետի մոտից դուրս գալուց հետո, Մ. Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ վարչապետը խոստացել է իրեն առաջիկայում հրավիրել կառավարություն՝ քննարկելու զոհվածների ընտանիքներին հուզող հարցը: «Վարչապետը չանտեսեց մայրերի բողոքը և ասաց, որ մեկնում է ՀՀ-ից, վերադարձից հետո՝ եկող երկուշաբթի-երեքշաբթի կքննարկեն հարցը և դրան լուծում կտան»,-փոխանցեց «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահը: Կառավարության շենքի մոտ կանգնածները այդ լուրը ծափահարություններով ընդունեցին, ինչին Մ. Խաչատրյանն արձագանքեց. «Առանց ծափերի. միʹ մոռացեք ձեր ստատուսը»: Նշենք, որ Մարգարիտա Խաչատրյանը նույն խնդրով բողոքի ակցիա էր արել նաև օրեր առաջ: Իսկ կարգավիճակի հաստատման պահանջն առնչվում է զոհվածների 5646 ընտանիքի: |

«Շնորհակալություն է հայտնում, որ Փաշինյանն իր զավակին «գիտակցված զոհողության» է տարել»․ Ոսկան Սարգսյան
12014:12
«Արթուրի առողջությունը Փաշինյանի ներողությունից է կախված»․ Տիգրան Պետրոսյան (տեսանյութ)
11114:00
«Ուզում են՝ Իրանն էլ կատաղի»․ Արեն Ափիկյան
13613:48
«Ապշելու բան է»․ Հռիփսիմե Ջեբեջյան (տեսանյութ)
12313:42
Խուզարկումներ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակներում
14012:42
«Տղաս «Մարտունի 2»-ում է զոհվել. հպարտ եմ ձեզ պես վարչապետ ունենալով». զոհվածի մայր (տեսանյութ)
6112:36
«Սուտ մի՛ խոսեք»․ քաղաքացիները՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
12112:18
Սամվել Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբ (տեսանյութ)
20812:06
