«Հիստերիկ գրառման տեղեկատվական հիմքը կառուցված է ստի, կեղծիքի, մանիպուլյացիաների վրա»․ Արմեն Խաչատրյան

ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը, փորձելով պատասխանել Լևոն Տեր-Պետրոսյանի ընդամենը մի քանի նախադասությամբ արված գնահատականին, հրապարակել է մի ամբողջ «մեղադրական» ճառ՝ սկսելով 1990-ականներից։
Մի կողմ թողնելով այն, որ այդ հիստերիկ գրառման տեղեկատվական հիմքը ամբողջովին կառուցված է ստի, կեղծիքի, մանիպուլացիաների վրա, իր ձևով պատասխանենք։
Հայաստանի անկախության պատմության մեջ ամենամեծ ազգային աղետներից մեկը գրանցած, 44-օրյա պատերազմում երկիրը պարտության տարած, հազարավոր զոհերի ու անհետ կորածների ճակատագրի առջև պատասխանատվությունից այդպես էլ չազատված, Շուշին ու Հադրութը կորցրած, Արցախը շրջափակման և ապա հայաթափման ճանապարհով անցած, 120 հազար հայերի հայրենազրկման քաղաքական պատասխանատվությունը կրող, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին համարժեք պատասխան չտված, պետականության անվտանգության երաշխիքները սեփական քաղաքական հաշվարկներին զոհաբերած, ազգային համերաշխության փոխարեն հասարակությունը թշնամական ճամբարների բաժանած, դատական համակարգի անկախությունը կուսակցական հավատարմությամբ փոխարինած, իրավապահ համակարգը քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձնելու մեջ մեղադրվող, քննադատությունը պետական դավաճանության հետ նույնացնող, լրագրողին ու ընդդիմախոսին վիրավորելը քաղաքական խոսույթի նորմ դարձրած, սեփական սխալների համար միշտ ուրիշներին մեղադրող, իսկ հաջողությունների համար միայն իրեն գովերգող, ժողովրդին խաղաղություն խոստացած, բայց երկիրը պատերազմից հետո ավելի անպաշտպան վիճակում թողած, պետական կառավարման փոխարեն անձնական հավատարիմների համակարգ ստեղծած, սեփական իշխանության վերարտադրությունը պետական շահից վեր դասած Նիկոլ Փաշինյանը։
Բայց այս ամենից էլ ավելի ուշագրավ է մի հանգամանք։
Դու փորձում ես պատմության դատավորի դիրքից դատել մի մարդու, որի քաղաքական գործունեության ամբողջ շրջանը որպես օրինակելի փորձ վաղուց դարձել է պատմական ուսումնասիրության առարկա։ Իսկ քո իշխանության աղետաբեր շրջանը դեռ շարունակվում է, և դու դեռ ամեն օր նոր նյութ ես ավելացնում այդ պատմությանը։
Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների քաղաքական որոշումները կարելի է քննադատել, վիճարկել, նույնիսկ ամենախիստ գնահատականներ տալ՝ որպես քաղաքական բանավեճի բնականոն մաս, միեւնույն է այդ ամենը չի կարող քեզ ազատել քո կառավարման աղետաբեր ու ազգակործան արդյունքների պատասխանատվությունից։
Լավ, ասենք ու քո թվարկած բոլոր մեղադրանքները տեղին են, հիպոթետիկ, էլի, դա քեզ իրավունք տալի՞ս է Հայաստանի վարչապետի պաշտոնից հայհոյել, նվաստացնել լրագրողներին և սեփական ժողովրդի հետ խոսել այնպես, ինչպես քեզ հարմար է։
Պետության ղեկավարի արժանապատվությունը չափվում է ոչ թե նրանով, թե որքան մեղադրանք կարող է ներկայացնել իր նախորդներին, այլ նրանով, թե որքան պատասխանատվություն է պատրաստ ստանձնել սեփական որոշումների համար։
Պատմությունը քո ֆեյսբուքյան գրառումներով չի գրվելու։ Իսկ քո կառավարման արդյունքների մասին պատմությունը գրելու է առանց քո խմբագրումների, իսկ քանի որ արդեն գիտես ի՞նչ է գրելու, դրա համար էլ հիստերիադ վերջ չունի»։

«Հաղթում է դեռ միայն ինքը»․ Մհեր Մկրտչյան
2009:48
Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
5209:18
ՔՊ-ում քննարկում են նաև արտահերթ ընտրությունների սցենարը․ «Ժողովուրդ»
5609:12
Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
5909:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6808:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11103:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12202:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
12201:06