«Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՊՆ-ում 4 տարի մտածել են ու ԳՇ պետի համար «արդարացում» մտածել 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո՝ «ադրբեջանցիները կսովածանան ու հետ կգնան» արտահայտության վերաբերյալ:
ԳՇ պետն ասում է, որ դա ասել է, որպեսզի ջերմուկցիները վերադառնան, իսկ քաղաքը զարգանա:
Եթե նման բան ասեր մի պատահական մարդ կամ շրջակա գյուղերից մեկի գյուղապետը, միգուցե, մարդիկ հասկանային, կամ թեման այսքան երկար չքննարկվեր, սակայն այս անլրջության և անհեթեթության հեղինակը երկրի թիվ մեկ զինվորականի կարգավիճակ ունեցող և գեներալ-լեյտենանտի ուսադիր կրող անձ է:
Այս մարդը վստահաբար չի էլ պատկերացնում, թե իր խոսքերն ու այսօրվա արդարացումներն ինչ ազդեցություն են ունենում ԶՈւ-ի, հասարակության և հետագա ընթացքի վրա:
Դժվար էլ տվյալ անձը գիտակցի, թե իր պահվածքը կողքից կամ բանակի ներսում որքան զավեշտալի է հնչում: Ինչ ասեմ, եթե որոշել է մինչև վերջ խայտառակ լինել, իրեն դժվար էլ որևէ մեկը կարողանա խանգարի:
Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»։

«Հաղթում է դեռ միայն ինքը»․ Մհեր Մկրտչյան
2009:48
Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
5209:18
ՔՊ-ում քննարկում են նաև արտահերթ ընտրությունների սցենարը․ «Ժողովուրդ»
5609:12
Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
5909:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6808:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11103:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12202:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
12201:06