«Կա մի հանգամանք, որը Նիկոլի պատմական մեկնաբանության մեջ գիտակցված ու դիտավորյալ շրջանցվում է»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այստեղ կա մի հանգամանք, որը Նիկոլի պատմական մեկնաբանության մեջ գիտակցված ու դիտավորյալ շրջանցվում է։ Մենք ունեինք ռուսահայաստան և թուրքահայաստան՝ երկու տարբեր կայսրությունների տիրապետության տակ գտնվող հայկական տարածքներ՝ երկու տարբեր քաղաքական ու գոյութենական իրականություններով։ Ընդ որում, Օսմանյան կայսրության հայությունը թվով ավելի մեծ էր, քան Ռուսական կայսրության հայությունը։
Արևելյան Հայաստանում, չնայած ցարական իշխանությունների սահմանափակումներին, հայերի ազգային, հասարակական, կրթական և հոգևոր կյանքը շարունակեց զարգանալ։ Այստեղ պահպանվեց այն քաղաքական ու հասարակական միջավայրը, որի վրա հետագայում հնարավոր դարձավ կառուցել պետականությունը (մեկ այլ առիթով այս ենթաշերտն էլ կբացենք)։
Օսմանյան կայսրության հայաբնակ տարածքներում պատկերը բոլորովին այլ էր։ Հայկական բնակչության հետ վերացվեց նաև նրա տնտեսական ու մշակութային ներկայության զգալի մասը։
Հայկական կապիտալը, հողային սեփականությունը, առևտրային ձեռնարկությունները, բանկային միջոցներն ու անշարժ գույքը դարձան պետական բռնագրավումների և յուրացման առարկա։ 1915 թվականից հետո այդ գործընթացը համակարգված բնույթ ստացավ։ Հայկական ունեցվածքի բռնագրավումը ծառայեց նաև նոր տնտեսական հարաբերությունների ձևավորմանը՝ նախկին հայկական սեփականությունը փոխանցելով մահմեդական բնակչությանն ու թուրքական տնտեսական շրջանակներին։ Սա միայն ունեցվածքի կողոպուտ չէր. այն հայկական տնտեսական դասի վերացման և Օսմանյան կայսրության տարածքում հայկական կապիտալի պատմական դիրքերի ոչնչացման քաղաքականություն էր։
Նույն ճակատագրին արժանացան հայկական եկեղեցիները, վանքերը, դպրոցներն ու մշակութային կենտրոնները։ Մի մասը ոչնչացվեց, մյուսները վերածվեցին մզկիթների կամ այլ նշանակության կառույցների, շատերը մնացին առանց համայնքի և աստիճանաբար կործանվեցին։
Շատ կարևոր է այս ամենի աշխարհաքաղաքական կողմը: Օսմանյան կայսրության փլուզման պայմաններում հայկական պետականության վերականգնման հնարավորությունը բացվեց այն տարածքում, որտեղ հայությունը պահպանել էր կազմակերպված հասարակական և քաղաքական ներուժը։ Ռուսական կայսրությունը, իհարկե, հայերի համար երբեք անվերապահ բարեկամ չի եղել. այն առաջնորդվել է սեփական կայսերական շահերով, սահմանափակել հայկական ինքնավարության հնարավորությունները, իսկ 1903 թվականին նույնիսկ բռնագրավել Հայ եկեղեցու գույքը։ Սակայն այդ ամենը չի վերացնում երկու պատմական իրականությունների տարբերությունը։
Հայկական քաղաքական միտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում տեսնում էր հնարավոր աշխարհաքաղաքական հենարան՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայության ազատագրման և պետականության վերականգնման համար։ Այդ հաշվարկը կարող էր համընկնել ռուսական շահերի հետ, կարող էր նաև հակասել դրանց, բայց դրա հիմքում հայկական ինքնուրույն պետականության նպատակն էր։
Նիկոլի այս թեզը բնավ պատահական պատմական դիտարկում չէ։ Այն տեղավորվում է մի ավելի լայն քաղաքական գծի մեջ, որի նպատակն է հայկական ազգային հիշողությունը վերանայել, պատմական հակասությունները ներկայացնել որպես արտաքին ազդեցության արդյունք և հայ-թուրքական հարաբերությունների ներկա օրակարգը ազատել պատմական պատասխանատվության հարցից։ Երբ սեփական ժողովրդի պատմական փորձը ներկայացվում է որպես ուրիշների ներշնչած թշնամանք, դրանից շահում է ոչ թե պատմական ճշմարտությունը, այլ այն քաղաքական օրակարգը, որի համար այդ հիշողությունը խոչընդոտ է»։

«Կա մի հանգամանք, որը Նիկոլի պատմական մեկնաբանության մեջ գիտակցված ու դիտավորյալ շրջանցվում է»․ Արմեն Հովասափյան
2010:24
«Հիստերիկ գրառման տեղեկատվական հիմքը կառուցված է ստի, կեղծիքի, մանիպուլյացիաների վրա»․ Արմեն Խաչատրյան
2910:18
«Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Տիգրան Աբրահամյան
5110:00
«Հաղթում է դեռ միայն ինքը»․ Մհեր Մկրտչյան
5309:48
Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
6609:18
ՔՊ-ում քննարկում են նաև արտահերթ ընտրությունների սցենարը․ «Ժողովուրդ»
6909:12
Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
6709:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
7608:30