Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Արտահերթ ընտրության հեռանկարը և դրան զուգակցվող սպառնալիքներն ակնհայտ շանտաժ են»․ Արմեն Աղայան

«Արտահերթ ընտրության հեռանկարը և դրան զուգակցվող սպառնալիքներն ակնհայտ շանտաժ են»․ Արմեն Աղայան
50
Այսօր, 11:42

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտահերթ ընտրության հեռանկարը և դրան զուգակցվող սպառնալիքները ակնհայտ շանտաժ են։ Սպասելի է, որ հանրաքվե անցկացնելու մասին որոշման տապալումը կբերի նոր ձերբակալություններ և ունեզրկումներ, ավելի խայտառակ ընտրություն, որի արդյունքում ներկա պատգամավորներից շատերը, իսկ գուցե նաև ամբողջական խմբակցություններ ԱԺ-ից դուրս կմնան։ Դրանից հետո հանրաքվեով վերջակետ դնելը դժվար չի լինի։
Իսկ ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունից հաջողվի 6 քվե գողանալ հիմա։
Պատերազմի շանտաժով և ահռելի վարչական ռեսուրսի կիրառմամբ կիկոլականները կմոբիլիզացնեն իրենց ողջ ընտրազանգվածը, որին կմիանան նաև այն կիկոլական արևմտամետները, որոնք վերջին ընտրության ժամանակ ՔՊ չէին քվեարկել։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը կկարողանա արդյո՞ք մոբիլիզացնել մնացած ընտրազանգվածին։ Բայց դա էլ կարող է չբավականացնել, քանի որ վերջին քվեարկության արդյունքներով ուժերի հարաբերակցությունը 749 հազարը 707 հազարի դեմ է հոգուտ ալիևյան սահմանադրափոխության կողմնակիցների։ Պասիվ մասնակցության հետ հույս կապելն ընդհանրապես անիմաստ է, քանի որ 2,5 միլիոն ընտրողների դեպքում ՔՊ-ն հեշտությամբ կհավաքի 626 հազար։
Միթե՞ Կիկոլի դեմ խաղ չկա։ Այո, չկա, քանի դեռ ձեր ընդդիմությունը սա է, որը այսքան տարի բոքսի տանձ է ձառայում շիզոֆրենիկի համար։
Իսկ ի՞նչ անել։ Եթե բանը հասել է հանրաքվեին, ապա անհրաժեշտ է ոչ միայն ակտիվ և ՈՉ քվեարկել, այլև պետք է փորձել կազմակերպել այլընտրանքային ՈՉ-ի քարոզչություն, ոչ խոցելի փաստարկներով։
Իսկ եթե Կիոկլը ստիպված լինի ընտրություն կազմակերպել, ապա անհրաժեշտ է, որ անխուսափելի ընդդիմությունափոխությունը իրականացնի ոչ թե նա, այլ իսկապես ազգային ուժերը։ Գոյություն ունի՞ բավարար կամք դրա համար, ես չգիտեմ։ Բայց այլ ելք ուղղակի չկա»։

Աղբյուրը`   Արմեն Աղայան