Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինային 7,9 մլրդ եվրո հատկացնելու մասին

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինային 7,9 մլրդ եվրո հատկացնելու մասին
48
Այսօր, 11:25

Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային 7.9 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն է հատկացրել, այս մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Այսօր մենք հատկացնում ենք գրեթե 8 միլիարդ եվրո՝ ամենամեծ վճարումը, որը երբևէ կատարվել է»,- նշել է նա X-ի իր էջում՝ հավելելով, որ բարեփոխումների իրական առաջընթացը բերում է շոշափելի արդյունքներ և օգուտներ։

Ավելի վաղ հանձնաժողովը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ գումարը հատկացվում է՝ երկրի ֆինանսավորման կարիքները հոգալու և պետական կառավարման համակարգի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով: