«Ալիևն անճարությունից անհեթեթություններ է դուրս տալիս, որին ստացավ ՀՀ վարչապետի զուսպ ու տեղին պատասխանը»․ Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ալիևն արդեն անճարությունից անհեթեթություններ է դուրս տալիս, որին ստացավ ՀՀ վարչապետի զուսպ ու տեղին պատասխանը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ, պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքին:
«Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է, որ Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և նացիստական շարժման առաջնորդը եղել է Գարեգին Նժդեհը: Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, Հայոց ցեղասպանության դեմ, և իրականությունն այն է, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհը, բազմաթիվ ռուս սպաների հետ, ռազմաճակատի շատ կարևոր հատված էր ղեկավարում: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ կարևոր է, որ մենք պատմությանը տանք օբյեկտիվ գնահատական: Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Խորհրդային շատ գործիչներ են մահացել այդ բանտում, Սոլժենիցինը Գուլագում էր: Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր դատապարտվել են 37-50-ական թվականներին, բոլորն ազգի թշնամի՞ են: Եթե այդպես է, ապա բազմաթիվ ականավոր գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքն ավարտել են բանտում: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ամենը պետք է իբրև փաստ ընդունենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ալիևն ելույթում շահարկել էր հայ ռազմա-քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անունը»:

Եվրոխորհրդարանը հավանություն է տվել հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացմանը
2916:19
«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասն ասոցացվի խաղաղության հետ». Ֆիդան
4716:01
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը դատախազության բողոքը վարույթ չի ընդունել
3315:54
««Զանգեզուրի միջանցքն» առանձնահատուկ նշանակություն ունի՝ որպես Միջին միջանցքի նոր ուղղություն»․ Բայրամով
4415:42
«Էս երկրի միակ պատուհաս կուսակցությունը ՔՊ-ն է»․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)
4415:30
«Վարդանյանը մինչև խոր ծերություն բացատրելու է, թե ինչպես մնալ երկրի նվիրյալ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
4115:24
«Հայկ Սարգսյանի հարցը քննարկվելո՞ւ է ՔՊ վարչության նիստում»․ հարց՝ Նազելի Բաղդասարյանին (տեսանյութ)
5315:18
Կհանդիպեն Լավրովն ու Ռուբիոն
10715:13