«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին

799
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2026 թ., 16:06
«Դիմացը ձմեռ է և Ռուսաստանից, բացի առևտրային սահմանափակումները, գալիս են այլ զգուշացումներ՝ գազի գնի հնարավոր թանկացման հետ կապված։ Նման սցենար քննարկվե՞լ է»,- ասուլիսի ժամանակ լրագրողը դիմել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին։
«Նման սցենար քննարկվել է ու դա կարող է երկակի էֆեկտ ունենալ։ Առաջնային էֆեկտը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը, կարող է իր հետ բերել նաև B տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված։ Ուստի մենք այդ սցենարը մտքում ունեցել ենք, բայց մեր տեսանկյունից ինքն ավելի ապոկալիպտիկ սցենար է, որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին ու ոչ բնականոնի մեջ։ Մենք շարժվում ենք մեր բնականոն ընթացքով, բայց մտքում ունենալով հնարավոր պրոբլեմների առկայությունը»,- ի պատասխան ասել է ԿԲ նախագահը։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
186Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
56513.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
94812.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
35912.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
31612.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
70411.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33411.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
40710.10.2026, 13:12