Սիրիայի բանակը դիրքեր է գրավել Մանբիջի արվարձանում ու մոտեցել Տաբկա քաղաքին. Al Mayadeen

Սիրիական զորքերն այսօր ավարտել են ուժերի տեղակայումը Հալեպից 85 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Մանբիջ քաղաքի արևմտյան հատվածում, իսկ առաջիկա ժամերին բանակային ստորաբաժանումները կշարժվեն դեպի Սիրիայի սահմանում գտնվող Քոբանի քաղաք (Հալեպից հեռու է 150), հայտնել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ սիրիական կառավարական ուժերի տեղակայումը խոչընդոտում է ամերիկյան զորքերի այդ տարածքներում տեղակայումը, որոնք դեռևս չեն հասցրել լքել իրենց բազաները, հաղորդում է TASS գործակալությունը: Ըստ Al Mayadeen-ի՝ Ռաքքա նահանգում գտնվող զորքերն այժմ մոտեցել են Տաբկա քաղաքի ռազմական օդանավակայանին, որը գտնվում է Եփրատ գետի վրա կառուցված ՀԷԿ-ի հարևանությամբ: ՀԷԿ-ը գտնվում է սիրիացի զինվորականների հսկողության տակ: Բացի այդ, Ալ- Մանսուրայից ու Տաբկայից սիրիական կառավարական ուժերը կշարժվեն դեպի Այն Իսայի շրջան, որը գտնվում է Ռաքքա վարչական կենտրոնից դեպի հյուսիս ընկած հատվածում: Իսկ հարևան Հասեքե նահանգում սիրիացի զինծառայողները շարժվում են դեպի քրիստոնյաներով բնակեցված Թելլ-Թամեր:
«Ֆիրատ» գործակալությունը տարածել է քրդական ինքնավար վարչակազմի հայտարարությունը, համաձայն որի Դամասկոսի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կառավարական զորքերը «պետք է պաշտպանեն սահմանը և բարեխղճորեն դիմագրավեն թուրքական ագրեսիային»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Սիրիայի կառավարության հետ այս համաձայնագիրը «թույլ կտա ազատագրել բոլոր այն շրջանները, որոնք գրավվել են թուրքական զորքերից ու նրանց կողմից կռվող վարձկաններից, ներառյալ Աֆրինը (Հալեպից հեռու է 65 կիլոմետր)»:

«Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր». Ջևդեթ Յըլմազ
321:48
«Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք». Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ)
1521:36
«Էս սուպերինտելեկտուլայի կողքին չկա՞ մեկը՝ բացատրի, որ խոսի միայն այն մասին, ինչից հասկանում է». Ռուբեն Հակոբյան
3821:00
«Ադրբեջանի «Ինքնիշխանության օրը» Հայաստանի Կառավարության շենքի վրա հայտնվեցին հենց Ադրբեջանի դրոշի երեք գույները». Վլադմիրի Մարտիրոսյան
5920:42
ՀՀ-ն տոնում է անկախության 35-ամյակը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4920:30
«Ոչ մի կառավարություն չպետք է պառակտի մեր ազգային կյանքը»․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ
5519:36
«Պետությունը չի կարող իրեն թույլ տալ ապրել այն իրականության մեջ, որն ինքն է ցանկանում տեսնել». Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
5519:24
«35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5818:54