«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցեմենտի մոնոպոլիա և արհեստական գնաճ.
Հայաստանում ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակը լուրջ հարցեր է առաջացնում, այսպես օրինակ՝ եթե նախկինում շուկայում կար նաև ներկրվող ցեմենտ՝ այդ թվում Իրանից, և դրա գինը մոտ 3000 դրամ էր մեկ պարկի համար, իսկ տեղական արտադրության ցեմենտի առավելագույն գինը՝ շուրջ 2500 դրամ, ապա տարբերությունը ընդամենը մոտ 500 դրամ էր։ Այսօր պատկերը բոլորովին այլ է։
Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա։ Իրանական ցեմենտը, որը նախկինում շուկայում առկա էր, փաստացի չի երևում վաճառքում, իսկ տեղական արտադրության ցեմենտի գինը հասել է 3000 դրամի և ավելի։ Ավելին՝ շուկայում հայտնվում է անհասկանալի կամ ոչ թափանցիկ փաթեթավորմամբ ցեմենտ, որի ծագման, արտադրողի և որակի վերաբերյալ որպես սպառող որևէ հստակ տեղեկատվություն չունենք, փոխարենը ունենք հարցեր, թե
ինչո՞ւ է ցեմենտը թանկանում, ո՞ւր է կորել ներկրվող ցեմենտը, ի՞նչ է կատարվում ներմուծման շուկայում, կա՞ն արդյոք մրցակցությունը սահմանափակող պայմանավորվածություններ, ո՞վ է վերահսկում շուկան և գնագոյացումը։ Հատկապես տարօրինակ է, երբ տեղական արտադրության գնի բարձրացման պայմաններում այլընտրանքային՝ ներկրվող արտադրանքը շուկայում գրեթե չկա։
Պետությունը պարտավոր է ոչ թե պարզապես արձանագրել թանկացումը, այլ՝ ստուգել շուկան, ուսումնասիրել ներմուծման սահմանափակումների պատճառները և բացառել հնարավոր հակամրցակցային պայմանավորվածությունները»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
184Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
55813.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
94012.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
35712.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
31512.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
70011.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33311.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
40510.10.2026, 13:12