«Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու իրական դրդապատճառները կարելի կռահել». Խոսրով Հարությունյանը

Նախկին վարչապետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Չի կարելի պահանջել կեղտից, որ նա կեղտ չլինի» (Ա. Չեխով)
Եվ այսպես հերթը հասավ Վազգեն Մանուկյանին:
Լրահոսը հեղեղված է անորոշ ծագում և քաղաքական կողմնորոշում, բայց հստակ հանցագործ անցյալ ունեցող մեկի՝ Վազգեն Մանուկյանի հասցեին արված բարբաջանքով:
Անշուշտ, Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու իրական դրդապատճառները կարելի կռահել: Ով կարող է լինել այդ վարկաբեկման իրական պատվիրատուն՝ դժվար չէ հաշվարկել:
Ակնհայտ է, որ հիվանդ երևակայությամբ Վազգեն Մանուկյանի հասցեին հնչեցրածը չի կարող որևէ կերպ «ցեխոտել» նրա հանրային կերպարը:
Մտահոգիչն այլ է՝ այդ անբարո արարքի ոճը (ձեռագիրը) և ընտրված «գործիքի» բարոյական դիմանկարը:
Այն ինչին վերջերս մենք ականատես ենք լինում, պատկերավոր ասած, հիշեցնում է շատ կենցաղային մի իրավիճակ՝ երբ լճացած ջրափոսում ջուրը պղտորում ես՝ ջրի երես դուրս է գալիս ԿԵՂՏԸ:
Իսկ ինչպես ասել է հանճարեղ Չեխովը, կեղտից չի կարելի պահանջել, որ նա կեղտ չլինի:
Ուղղակի ժամանակն է գիտակցել, որ հարկավոր է զերծ մնալ ջուրը պղտորելու գայթակղությունից»:

«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
78Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
71Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
86Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
87Երեկ, 18:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
125Երեկ, 18:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
134Երեկ, 17:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
139Երեկ, 16:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
70Երեկ, 16:36