«Արդյոք ընդունված բանաձևը Հայաստանի ու հայ ժողովրդի շահից է բխում»․ Դավիթ Սանասարյան
![]() 289 Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ., 11:55 ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջազգային հարաբերություններում արդարություն չկա, կա շահ, շահ ու միայն շահ։ Արդյոք ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը մեր շահից է բխում, վստահ չեմ. կիսաքայլերը երբեմն ավելի խորն են վնասում։ Արդյոք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Հայոց Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի ու հայ ժողովրդի շահից է բխում, կրկին անգամ վստահ չեմ։ Կարո՞ղ է այն սպասարկի մեր շահը, կարող է, բայց դրա համար պետք է շատ բան փոխվի ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ- Հայաստան, Ռուսաստան-Հայաստան և այլ միջազգային կոնֆիգուրացիաներում։ Թուրքիայի հանրապետության օրը Ցեղասպանության ճանաչումով և Թուրքիայի դեմ տնտեսական սանկցիաների նոր փաթեթ ընդունելով՝ ԱՄՆ-ն Թուրքիային հասկացրեց, որ ԱՄՆ հրահանգները պետք է կատարել. հասկացրեց, որ դաշնակիցների մեջ հավասարություն չկա, կա շահ. ուժեղը թելադրողն է։ Իմ համար մեկ այլ կարևոր արձանագրում կար. դեմոկրատ թե հանրապետական՝ դառնում են միասնական, երբ պետության շահը սպասարկելու կարիք կա։ Եթե Թուրքիային պատժելու անհրաժեշտություն կա, նրանք դա անում են միասնական, Թուրքիային չպատժելու հիմնավորում կա՝ միասնական են։ Պետականամետություն կոչվածը սրա մասին է։ Հիշելով Ցեղասպանության զոհերին՝ պետք է արձանագրենք, որ նրանք զոհ դարձան այն ժամանակ քարտեզագրվող միջազգաին շահերի համընկնումներին ու հակադարձումներին։ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելը անշուշտ պատմական քայլ է, բայց այն կիմաստավորվի նաև այն գործուն քայլերով, որ կանխվի Թուրքիայի նոր ոճրագործությունները, որին այս պահին աշխարհն ականատես է լինում»։ |

«Հեզբոլլահը» հայտարարել է, որ Քուվեյթում չունի ռազմական ստորաբաժանումներ կամ գաղտնի բջիջներ
3622:39
«Ապրիլին պարզվելու է, որ գնաճն արդեն խժռել է նախընտրական կաշառք հիշեցնող 10 հազար դրամը»․ Դերենիկ Մալխասյան
7122:24
Ուկրաինան ոչնչացրել է 18 պահեստային բաք Ռուսաստանի ամենամեծ նավթամբարում
6922:00
«Նիկոլի Հայաստանի Կառլսոնը». Տիգրան Քոչարյան
10821:48
Հիվանդանոցից դուրս է գրվել յոթերորդ հարկի պատուհանից ընկած երեխան
15021:39
«Մակրոնը շուտով կհեռանա». Թրամփ
17421:16
«Քրեական աշխարհի» հետ առնչվող շուրջ 80 անձ է ձերբակալվել Վրաստանում
8620:48
«Թուրքիայի հետ փորձում ենք կանխել 3-րդ համաշխարհային պատերազմը». Չինաստանի դեսպան
11520:06
