«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի արևելյան սահմանների երկայնքով՝ դառնալով 2020 թվականի Արցախյան պատերազմի հետագա ամենամեծ թշնամական գործողությունը Հայաստանի դեմ։ Հարձակումն ուղղված էր վեց հիմնական ուղղություններով՝ Վարդենիս, Սոթք, Կութ, Մարտունի և Գեղամասար՝ Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ՝ Վայոց Ձորի մարզում, և Մեծ Իշխանասար, Կապան ու Գորիս՝ Սյունիքի մարզում։ Ամենամեծ կորուստն ունեցանք Ջերմուկում։ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ։ 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ շուրջ 200 ք․կմ․ ռազմավարական նշանակություն ունեցող տարածք։ Թեպետ Հայաստանի ԶՈՒ ղեկավարությունը մեզ հանգստացնում էր, թե հեսա հեսա ադրբեջանցիք կսովածանան ու կամավոր կհեռանան մեր տարածքից, բայց մինչ օրս նրանք այնտեղ են, ամրապնդում և, ըստ որոշ աղբյուրների, ընդլայնում զավթված տարածքը։ ՀՀ իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ՝ հայտարարելով, թե սահմանազատման արդյունքում դրանք դուրս կգան։ Երբ սահմանազատումը կհասնի այդ տարածքին՝ հայտնի չէ։ Ավելին՝ Ալիևը վիճարկում է, թե այդ տարածքները հայկական են․․․ Այս պայմաններում Փաշինյանը խոսում է ինչ-որ «Քյարքի» Ադրբեջանին տալու վերաբերյալ․․․․»։

«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
316:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
2616:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
6914:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
20412:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
9910:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
11610:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
14203:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
20402:06