«Մերժված ղեկավարին չեմ ուզում մեկնաբանել». Արայիկ Հարությունյան

«Կտրուկ շրջադարձեր կարծում եմ՝ տեսել եք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: Տեսել եք, թե համակարգն ինչպես է շուռ եկել այդ կտրուկ շրջադարձերի ժամանակ: Այս իշխանությունն ու մեր կառավարությունը հավատարիմ են իր հեղափոխական գաղափարներին և այդ ուղղությամբ շարունակվում է աշխատանքը: Մնացածը կարող եք իրենից հարցնել: Այսքանից ավելի մերժված ղեկավարին չեմ ուզում մեկնաբանել». նման պատասխան տվեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ այն հարց- դիտարկմանը, թե ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն իրենց ուղղված քննադատություն չի՞ համարում:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանն ասել էր. «Վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից: Միայն կատարյալ հիմարը չի ոչ մի բանից վախենում: Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները: Ես որոշում փոխող չեմ և երբեք չեմ փոխել իմ որոշումը»:

«Ուզում ենք ձևավորված բարեկիրթ ԱԺ-ին բարեկիրթ ձևով ներկայացնել մեր հարցերը»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
1213:42
«Ռուսական ռազմաբազան ՀՀ-ի անվտանգության համար չունի կենսական նշանակություն․ ուզում են հանել, թող հանեն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2913:30
««Կիկոսի մահ»-ի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր գործելաոճը չէ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2813:06
«Ալիևը էս աշխարհի ամենաուժեղ տղան չի, ինքը ՀՀ-ի վրա անվերջ հարձակվելու ռեսուրս չունի». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4013:06
«Կարող է ինչ-որ մեկը խորանալ, թե իրենց հագի շորերը որտեղից, և մեծ խնդիր կարող է առաջանալ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՏԻՄ ղեկավարների մասին (տեսանյութ)
4613:00
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին
11012:55
Արցախցիների բողոքի ակցիան՝ ԱԺ դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
11412:48
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2912:42