«ՀՀ-ում միշտ եղել է ըմբռնում, որ պետական պաշտոնյային պետք է մի բան նվիրել, մի բան նրա համար պետք է ձրի լինի»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք խնդիր ենք դրել ունենալ սեփական աշխատանքի վրա գերկենտրոնացած պաշտոնյաներ, ինչն իր հերթին կբերի էֆեկտներ ՀՀ քաղաքացիների համար»,- այս մասին այսօր Կառավարության նիստում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամենևին եկրորդական չեմ համարում այս նախագծի հակակոռուպցիոն նշանակությունը։ Հաճախ մենք գործում ենք կեղծիքի միջավայրում․․․ Տեղական ինքնակառավարման մակարդակում այս խնդիրը չլուծելը բերելու է աղետների։ ՀՀ-ում միշտ եղել է այդպիսի ըմբռնում, նույնիսկ ես կասեի՝ կոնսենսուս, որ եթե պետական պաշտոնյա է, պետք է մի բան նվիրել, մի բան նրա համար պետք է ձրի լինի, և դա մինչև այսօր գոյություն ունի։ Բայց մենք հասել ենք մի կետի, երբ որ հստակ դրել ենք այն հարցը, որ պետական պաշտոնյան նվեր ստանալու իրավունք չունի։ Մենք այդ կարգավորումն արել ենք 2 տարի առաջ, պարզ է, որ դա արգելակով, մի գործողությամբ հանարվոր չէ կանգնեցնել, բայց այդ պրոցեսը շարունակվելու է»,- ընդգծեց Փաշինյանը։

«Ինչպիսին այս իշխանություններ են, այդպիսին էլ դարձնում են մեր պետությունն ու ժողովրդին»․ Մարգարիտ Եսայան
3503:06
«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան
6302:06
«Սի Ծինփինը, Պուտինը և Թրամփը ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու պատրաստակամության մասին»․ Գարիկ Քեռյան
7301:24
«Առաջիկայում կտեսնեք բաներ, որ երբեք չեք տեսել, մեր պետությունն էլ չի տեսել, և դա նույնիսկ զարմանալի կթվա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
92Երեկ, 23:36
«Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ո’չ»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
93Երեկ, 23:18
«Մենք ձեզ հեռացնելու ենք, բայց առանց ձեզ հետ գործարքի»․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
93Երեկ, 22:54
«Ասացիք՝ առաջարկ կանեք, 5 օր հետո զարթնեցինք, Ալֆա ջոկատի հատուկջոկատայինները մեր տներում էին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
93Երեկ, 22:48
«Տեսնելով այսօրվա նոպաները՝ հարց առաջացավ՝ եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել»․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
75Երեկ, 22:18