Գագիկ Ղազինյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի։ Ղազինյանին։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։
«Հիշեցնենք, ԵՊՀ ռեկտորատը ծանուցել էր, որ սեպտեմբերի 1-ից այլևս չի դասախոսելու ԵՊՀ-ում: Ղազինյանը պահանջում է դատարանից անվավեր ճանաչել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի որոշումը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի համար բռնագանձել միջին աշխատավարձը։
Գագիկ Ղազինյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իր համար սկզբունքի հարց է այս գործընթացը, երբ իրեն և իր նման անձանց առանց որևէ հիմքի «մի գրչի հարվածով» ազատում են աշխատանքից, որևէ մեկը, առավել ևս այս իշխանության ներկայացուցիչները, նման իրավունք չունեն։
Խոսելով դատարանից ակնկալիքների մասին՝ նա ասաց, որ եթե անգամ մի փոքր անաչառ, օբյեկտիվ լինի դատարանը, իր պահանջները բավարարվելու են։
«Ոչ մի հիմք չի նշվել հրամանում, դա նշանակում է՝ անհիմն, որովհետև օրենքը պահանջում է իրավական և փաստական հիմք, ոչ թե՝ «ես որոշեցի՝ պայմանագիրը լրացել է»։ Մանավանդ որ ես ժամավճարով հրավիրված դասախոս չեմ, այնպես որ դա անժամկետ պայմանագիր է, ոչ թե ժամկետային։ Այդ իմաստով պետք է նշվեր՝ ասենք թե՝ հիվանդություն, ոչ բավարար պրոֆեսիոնալիզմ, ինչ-որ բան, որի պատճառով խզվում է պայմանագիրը։ Այնտեղ որևէ բան նշված չէ։ Ես, իհարկե, կանխակալ կարծիք ունեմ, որ սա գինն էր՝ իմ հրամանը և մեր մյուս ընկերների, գործընկերների, նրա՝ նորից ռեկտոր ընտրվելու։ Ենթադրում եմ՝ այդ գինը վճարվեց համալսարանի գործող կառավարչի կողմից․․․»,- գրում է լրատվամիջոցը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Գագիկ Ղազինյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը
2110:24
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին (տեսանյութ)
3310:18
«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան
4309:48
Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
6309:42
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
9509:37
Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը․ «Հրապարակ»
4109:30
ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
6109:18
Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում․ «Ժողովուրդ»
7309:12