«Մենք նախկինում գործում էինք 06-ի մոդելի տրամաբանությամբ, այժմ՝ «Ռենջ Ռովեր»-ի»․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք որոշում կայացրիք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից։ Մենք շատ պարզ հարց տվեցինք ինքներս մեզ, ասացինք՝ եթե պատկերացնենք խաղաղության համաձայնագիրը այդ պահի դրությամբ ստորագրված և վավերացված է, դրա արդյունքում իրադրությունը կլինի՞ ավելի լավը, թե՞ ավելի վատը։ Մենք տեսանք, որ իրադրությունը կլինի ավելի լավը»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ փաշինյանը։ «Մենք կայացրինք որոշում, որ համաձայնվում ենք այս տեքստին, բայց դա չի նշանակում, որ այդ տեքստը տեսականորեն չի կարող լինել ավելի լավը կամ զարգանալու տեղ չկա։ Այսօր աշխարհում չկա որևէ բան, որ ավելի լավը լինելու պոտենցիալ չունի։ Ասենք՝ վերցնենք ամենալավ ավտոմեքենան, որը թողարկվում է այդ պահին, դա նշանակում է, որ այդ ավտոմեքենան ավելի լավը դատռնալու հեռանկար չունի՞։ Ասենք «Լադա» ավտոմեքենան՝ մեզ հայտնի 06-ը․ մենք գիտենք «Լադա»-ի մեկ թողարկում, որը թողարկվել է այն տրամաբանությամբ, որ քանի ինքը ավելի լավը չի դարձել՝ նորը չի թողարկվի․․․ Մենք նախկինում գործում էինք 06-ի մոդելի տրամաբանությամբ, որ պետք ա կատարելության հասնի և թողարկվի, բայց մենք այդ մոդելի տրամաբանությունը փոխեցինք «Ռենջ Ռովեր»-ի մոդելով, որ մենք այս պահին ունենք մոդել, որը կարող է լինել մրցունակ, թողարկենք մոդելը և շարունակենք աշխատել այս տրամաբանության մեջ»,- նշել է վարչապետը։

«Մենք նախկինում գործում էինք 06-ի մոդելի տրամաբանությամբ, այժմ՝ «Ռենջ Ռովեր»-ի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
711:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2211:12
«ԱԳՆ-ն վերջին տարիներին արել է միայն մեկ բան՝ միջազգային առևտուր, բայց ապրանքը եղել է հայկական հողերը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3111:06
Գագիկ Ղազինյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը
4110:24
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին (տեսանյութ)
4210:18
«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան
5009:48
Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
7109:42
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
10609:37