Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Արևմտյան Ադրբեջանի խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան

«Արևմտյան Ադրբեջանի խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան
33
Այսօր, 11:36

«Անվտանգության համատեքստում մենք պետք է հաշվի առնենք և նկատի ունենանք բացարձակապես ամեն ինչ, որն այսպես թե այնպես կարող է ազդեցություն ունենալ անվտանգային համակարգի վրա»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ավելի քան մեկ տարի անց Հայաստանում հայտնի հարթակներում և ամբիոններում խոսվում է այն մասին և հետապնդվում է օրակարգ, որ մենք պետք է հզորանանք և ազատագրենք Արցախի Հանրապետությունը։ Զուգահեռաբար նմանատիպ պրոցեսներ տեղի են ունենում Ադրբեջանում, մասնավորապես «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը, որը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար, սպառնալիք է ՀՀ տարածաշրջանային անվտանգության և հաստատված խաղաղության համար, ընդ որում՝ մարտահրավերների դրսևորումները ժամանակ առ ժամանակ տեսնում ենք բոլորովին ամենատարբեր առիթներով»,- նշել է Փաշինյանը։

«Արևմտյան Ադրբեջանի խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան