Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Արժանապատվություն չունեցող մարդն ուզում է, որ բոլորն իր պես նվաստ, կզած լինեն»․ Լևոն Քոչարյան

«Արժանապատվություն չունեցող մարդն ուզում է, որ բոլորն իր պես նվաստ, կզած լինեն»․ Լևոն Քոչարյան
24
Այսօր, 12:36

«Քանի հատ քրեական գործեր են ապօրինի հարուցել, ունեցվածք են ուզում խլել, Ռոբերտ Քոչարյանին ու եղբորս կալանավորեցին՝ էլի չեն հանգստանում, գալիս են անընդհատ խոսում մեր մասին»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը բարդույթ ունի մեր ընտանիքից ու Ռոբերտ Քոչարյանինց։ Երևի այստեղ տեսակների հարց է․ եթե մարդը ուժեղ է, կայացած, սովորոբար հագում է իր նման մարդկանց, իսկ մարդ, ով թույլիկ է, վախկոտ, արժանապատվություն, բարոյականություն չի ունենում, ինքն ուժեղ մարդկանց չի հարգում, որովհետև ուզում է, որ բոլորն իր պես նվաստ լինեն, կզած լինեն։ Ինձ թվում է՝ միգուցե այստեղ նաև հոգեբանի կարծիքի անհրաժեշտություն կա»,- նշել է Քոչարյանը։

«Թույլիկ մարդն ուզում է, որ բոլորն իր պես զկած լինեն»․ Լևոն Քոչարյան