«ԱՄՆ շահն այս հարցում մեր շահի հետ է համընկել, օգտվե՛ք, ինչի՞ եք բողոքում». Ստեփան Դանիելյան
![]() 398 Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ., 20:30 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկայի ազգային շահը և Հայաստանի ազգային շահը, եթե այդպիսին կա. Հարգելի քայլողներ ու տեղում դոփողներ, միջազգային հարաբերությունները հիմնված են ազգային շահերի վրա, անգամ ռոմանտիկ գաղափարները՝ մարդու իրավունքներ, սեր, խաղաղություն, եղբայրություն և նմանատիպ իդեալները միջազգային ասպարեզում սեփական շահն առաջ տանելու գործիքներ են (խոսքը չի գնում սեփական հասարակությունները նման իդեալներով դաստիարակելու մասին)։ Բնական է, որ ԱՄՆ-ն իր ազգային շահերից ելնելով է իր քաղաքականությունը վարում, Հայաստանն էլ իր ազգային շահերից (ինչը միանշանակ կերպով պնդել չի ստացվում) ելնելով պետք է գործի։ Առհասարակ, միջազգային հարաբերություններում քաղաքական ազգերը մյուսների հետ շահերի համընկնումներ են որոնում, որոնց հիման վրա ստրատեգիական, կամ տակտիկական դաշինքներ են կնքում։ Հիմա ԱՄՆ շահն այս հարցում այս պահին մեր շահի հետ համընկել է։ Օգտվե՛ք, ինչի՞ եք բողոքում, ո՞ւմից եք բողոքում և ո՞ւմ եք բողոքում»: |

«Ո՞վ է պատերազմ նախապատրաստում, կա՞ն տվյալներ»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
1513:36
«Մեր փորձանքագետները դեռ հույս ունեն, որ «запад нам поможет»»․ Գարիկ Քեռյան
9112:54
«Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում ունենալու ենք պետականության կորստի վտանգ»․ Հովիկ Աղազարյան
8612:48
«Բաց տեքստով հայտարարում է՝ եթե նեղն ընկնի, Ալիևի օգնությանը կդիմի»․ Արթուր Խաչատրյան
11412:12
«Քոչարյանին մնացել է մի քանի քրգործ կարճելու դիմաց վերջին ծառայությունը մատուցել Փաշինյանին»․ Արթուր Դանիելյան
15611:36
«Չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը մտածի, թե ինքն աշխարհի տերն է»․ Բրազիլիայի նախագահ (տեսանյութ)
18611:21
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14111:12
«Ինչու են ագրեսիվացել Ռոբերտ Քոչարյանն ու Վիկտոր Սողոմոնյանը»․ Միհրան Հակոբյան
16911:00
