Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են»․ Արմեն Խաչատրյան

«30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են»․ Արմեն Խաչատրյան
46
Այսօր, 12:42

«30 տարվա հակամարտությունը մեծ իներցիա ունի և այդ հակամարտության իներցիան կասեցնելը մեծ ջանքեր է պահանջում, և մենք շատ խնամքով և ուշադիր պետք է լինենք, որ այդ իներցիոն մոտիվները կարողանանք կասեցնել։ Ինչ վերաբերում է Հաջիևի տեսանյութին, արտահայտած կարծիքը նախ անհիմն է և երկրորդ, չի բխում խաղաղության օրակարգից»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների Գանձասար այցին ու Հաջիևի հայտարարություններին, նշել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Լրագրողների՝ դատապարտո՞ւմ եք, և նման բնույթի մի շարք հարցերին ի պատասխան ՔՊ-ական պատգամավորն ասել է․
«Ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք, ի՞նչու եք այս թեման այսքան տալիս։ 30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են. նման հայտարարություններ՝ տհաճ, չնպաստող, լինելու են. լավն էլ, վատն էլ, և ամեն անգամ այսպես հուզվել, բերել սարքել թեմա Հաջիևի ներքին ինչ-որ մի հատ տեսանյութ՝ դեսպանների հետ կապված, ճիշտ չէ։ Եթե ինձնից սպասում եք ավելի կոշտ, կոպիտ արձագանք, չեք ստանալու»։

«30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են»․ Արմեն Խաչատրյան