«Դրա համար էլ գլխավոր շահառուն գնաց հանդիպելու գլխավոր քիլլերին». Ստյոպա Սաֆարյան
![]() 300 Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ., 15:05 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սենսացիոն բացահայտում ՄԱՀՀԻ քննարկման ժամանակ. ՄԱՀՀԻ քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի պատմածը սենսացիա էր՝ նոր ի հայտ եկած հանգամանք, որն ինքն իրենով բավարար է գործը վերաբացելու համար. հանցագործությունից 20 տարի անց Նաիրի Հունանյանն առաջին անգամ նրան խոստովանել է, որ եթե չստացվեր իր վարչապետ դառնալը (ինչը նշանակել է, որ ինքն էլ չի հավատացել դրան) նպատակը եղել է իշխանությունը միայն Ռոբերտ Քոչարյանին թողնելը, ինչն էլ նշանակում է, որ դրա «պատվիրատուն» ժողովուրդը չէր, ում «արյունը ծծել էին» սպանված ղեկավարները, որը նաև նշանակում է, որ հանցագործության գլխավոր շահառուն երբեք նրա թիրախում չի եղել, երբեք վտանգված չի եղել, ինչպես ժամանակին ներկայացնում էր ՀՅԴ-ն, ու դրա համար էլ գլխավոր շահառուն գնաց հանդիպելու գլխավոր քիլլերին, ու դա պատանդներին արձակելու «բանակցություն» չէր, այլ իշխանության հանձնման-ընդունման ակտ: Հիմա հասկացաք, թե այդ ամենին ուղիղ եթերում հետևող ու անհանգստացածներն ինչու օպերատիվ որոշում կայացրեցին իրենց սադրիչներին ուղարկել քննարկումը տապալելու, բայց ուշացա՞ն: Սեփական անձի խայտառակման ու նվաստացման գնով նրանք հանրային ուշադրությունը բևեռեցին իրենց վրա, սակայն միջուկային ռումբն արդեն պայթեցվել էր… Բայց սա միակ սենսացիան չէր... Ահա թե ինչու են դաշնակ լրագրող Էդիկն ու մյուսները հոգեխանգարմունքի մեջ են ընկել...»: |

Հրապարակվել է Լարիջանիի գրառումը՝ նրա մահվան մասին Իսրայելի պնդումների ֆոնին
8314:30
«Խաբված ու հիասթափված ենք»․ մարտունեցի (տեսանյութ)
5314:12
«Փաշինյանը գոռում ա՝ ելք կա․ միակ ելքը՝ ինքը թողնի-գնա»․ վանաձորցի (տեսանյութ)
10214:06
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
6814:00
«Ուրիշների դժբախտության հաշվին «լավ ապրողնե՛ր», ավելին չեք, քան կռապաշտ հեթանոսները». Տեր Զարեհ Աշուրյան
8813:44
«Չենք պլանավորում թռնել Լուսին ու դրա համար կա մեկ պատճառ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12813:24
Վրաց պատրիարքը միացված է արհեստական շնչառության սարքին
11313:23
«Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա, որ ինքը հարստացավ, իսկ ՀՀ-ն դարձավ թշվառների երկիր». Զարեհ Սինանյան (տեսանյութ)
11313:06
