«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ մեքենայի վրա դրված հեղուկ գազի բալոնը կարող է տեղավորել մինչև 52 լիտր, բայց փականը (պապլավոկ) թույլ է տալիս մինչև 50 լիտր լիցքավորել անվտանգության համար։ Հայաստանում շատերը հանում են այդ փականները ավելի շատ գազ լցնելու համար, բայց դա վտանգավոր է։
Օրերս երբ Ռուսաստան էի մեկնել իմ մեքենայով, հեղուկ գազ լցնելիս լիցքավորման կետերի աշխատողները առավելագույնը 45-48 լիտր էին լցնում, որով մեքենաս քշում էի ավելի քան 450 կմ։
Վրաստանի լիցքավորման կայաններում մեքենաս լցնում էին 50 լիտր, բայց այդքան գազով մեքենան քշում էի 380-400 կմ, իսկ Հայաստանում լցնում են 55-56 լիտր, ու ամեն անգամ զարմանում եմ, թե առավելագույնը 52 լիտր տարողությամբ հեղուկ գազի բալոնը ո՞նց կարող է տեղավորել 56 լիտր գազ։
Ավելի զարմանալի է, որ Հայաստանում լցված այդ 56 լիտրով մեքենաս կարողանում եմ քշել առավելագույնը 300-320 կմ։
Ակնհայտ է, որ Հայաստանում հիմնականում թերլիցքավորում է արվում ինչպես բենզինի, այնպես էլ հեղուկ գազի առումով, ինչը գերշահույթներ է բերում ներկրողներին ու վերավաճառողներին, իսկ տուժում են միայն վարորդները։
Պետական վերահսկող մարմիններն էլ զբաղված են միայն փաստաթղթերի տակ ստորագրելով։ Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես Հայաստանի լիցքավորման կայանների մեծագույն մասը փակված կլինեին։
90-ականներին այդպես անում էին շուկաներում կարտոֆիլ ծախողները, որոնք կշեռքի մեջ փոփոխություններ էին անում, և միշտ եղածից ավելի շատ էր ցույց տալիս։ Հատկապես վերավաճառողներն էլ շուկայի վերահսկողներին տակից մուծվում էին ու շարունակում իրենց կեղտոտ գործը՝ խաբելով գնորդներին։
Ենթադրում եմ, հիմա էլ նույնը կատարվում է դիզվառելիքի շուկայում, և տակից մուծվելու, կեղծ աշխատելու արատավոր բարքերը շարունակվում են»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
186Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
56513.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
94812.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
35912.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
31612.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
70411.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33411.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
40710.10.2026, 13:12