«Գնա՛ քո կատուներին դատապարտի»․ Ռուբեն Սահակյանը՝ Աննա Դանիբեկյանին

«Այստեղ չկա մեղադրանք։ Գյուլնազ տատի հեքիաթի հետ չեմ ուզում սա համեմատել, ո՞նց համեմատեմ։ Սա կարող եմ համեմատել գեներալ Արթուր Դավթյանի կողմից գրված հեքիաթի հետ։ Ինչպես կարող էր նա բաց թողնել նման մեղադրանքը։ Ճիշտ է, ինքը չի ստորագրել, ստորագրել է դատախազ Պետրոսյանը, բայց վերջապես ինքն է այս գործի պատասխանատուն»․ նոյեմբերի 7-ին դատարանի վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ նախկին նախագահ Ռ․Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը։
Նրա գնահատմամբ՝ եթե մարդը կարողանում է 3 ամսվա ընթացքում գեներալի 2 կոչում ստանալ, ամեն ինչ ասված է։
«3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստացավ հուլիսի 3-ին և հանկարծ սեպտեմբերին 2-րդ դասի պետական խորհրդականի կոչում ստացավ։ Սրանով նա ծառայություններ է մատուցում հանրապետության վարչապետին»,- նշեց Ռ.Սահակյանը:
Պաշտպանն ասաց, թե պետք չէ իրենց մեղադրել դատաքննությունը ձգձելու մեջ։
«Ընդհակառակը՝ մենք հակված ենք հենց այսօր մտնել դատական վիճաբանությունների փուլ և արտասանել պաշտպանական ճառ՝ քարը քարին չթողնելով»,- հայտարարեց նա։ Փաստաբանն ավելացրեց, որ իրենք ունեն մի քանի միջնորդություններ, որոնք հարկ են համարում ներկայացնել։ Հակառակ դեպքում իրենց՝ որպես իրավաբաններ, կմեղադրեն միջնորդություններ չներկայացնելու համար։
Նա պնդեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը չի տիրապետում իր մասնագիտությանը, և ինքը կողմնակից է, որ նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի։
«Եթե նա չի հասկանում՝ ես ինչի մասին էի խոսում ամսի 5-ին և ինձ ասում է՝ կարճ կապեք, եթե դու չես հասկանում, ինչի՞ կարճ կապեմ, գնա ձեր տուն, գնա քո կատուներին դատապարտի, նրանց գործը լսի»,- ասաց նա։ Ճշգրտող հարցին, թե ի՞նչ կատուների մասին է խոսքը, պաշտպանն ասաց, թե դատավոր Ա․Դանիբեկյանը բազմաթիվ կատուներ է պահում։

«Ես ձեզ համար վաշխառու չեմ․ ով շահարկում է մեր անունը, գլուխը պատին է տալիս»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
414:24
«Եվրոպական խորհրդարանն ընդունում է բանաձևեր և որոշումներ, որոնք խաթարում են խաղաղության օրակարգը»․ Հաջիև
3414:19
«Ես նույնիսկ Կոշի գաղութում նստած՝ այդ խոսակցությունների մեջ չեմ մտել․ գողի տեղը բանտում է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4413:54
«Ուզում ենք ձևավորված բարեկիրթ ԱԺ-ին բարեկիրթ ձևով ներկայացնել մեր հարցերը»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
4713:42
«Ռուսական ռազմաբազան ՀՀ-ի անվտանգության համար չունի կենսական նշանակություն․ ուզում են հանել, թող հանեն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4913:30
««Կիկոսի մահ»-ի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր գործելաոճը չէ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4513:06
«Ալիևը էս աշխարհի ամենաուժեղ տղան չի, ինքը ՀՀ-ի վրա անվերջ հարձակվելու ռեսուրս չունի». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4613:06
«Կարող է ինչ-որ մեկը խորանալ, թե իրենց հագի շորերը որտեղից, և մեծ խնդիր կարող է առաջանալ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՏԻՄ ղեկավարների մասին (տեսանյութ)
5313:00