Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Ես ձեզ համար վաշխառու չեմ․ ով շահարկում է մեր անունը, գլուխը պատին է տալիս»․ Նիկոլ Փաշինյան

«Ես ձեզ համար վաշխառու չեմ․ ով շահարկում է մեր անունը, գլուխը պատին է տալիս»․ Նիկոլ Փաշինյան
24
Այսօր, 14:24

«Կենտրոնական բանկից զանգահարել են «Ամիո» բանկ ու, ակնարկելով Կառավարության վերնախավին, հորդորել են Նարեկ Նալբանդյանին վարկ տալ, բայց բանկը հրաժարվել է․․․ Շղթա է ձևավորվել․ կա՛մ շահարկում են ձեր անունը, կա՛մ դուք տեղյակ եք։ Դուք տեղյա՞կ եք՝ ո՞նց է լինում, որ պետք է վարկ տային ու չեն տալիս»,- այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկն այս հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ի պատասխան Փաշինյանը նշեց․ «Բանկի և մյուսի հետ կապված իրավիճակներին ես տեղյակ չեմ, ու ինձ չի էլ հետաքրքրում, ես վարկ տալով-ստանալով չեմ զբաղված այստեղ։ Եթե կլինի մեկը, ով կպնդի, որ ես դրա հետ որևէ կապ ունեմ, ես նրան դատի կտամ ու կապացուցեմ հակառակը և մեծ դրամական փոխհատուցում կպահանջեմ: Ես բաց մարտահրավեր եմ նետում՝ ով ուզում է նման պնդում անել, թող անի, որևէ մեկը չի կարող ապացուցել իր ասածը, ես իմ ասածը կապացուցեմ:

Այդ փորձերը՝ ինձ քաշելու «մերկանտիլ» խոսակցության մեջ․․․ Լսեք՝ ես ՀՀ վարչապետն եմ․ ես ձեզ համար վաշխառու չեմ՝ տոկոս տվող կամ վարկ տվող վարկ ստացող չեմ, չգիտեմ, թե ինձ ում հետ եք խառնում, ես ՀՀ-ի վարչապետն եմ, և լուրջ եմ վերաբերվում այդ կարգավիճակին, ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս լուրջ վերաբերվել․․․ Այդ մանր-մունր կոպեկփախցնոցիի, թալանների հետ կապված՝ ես պարտավորություն ունեմ Հայաստանի ժողովրդի առաջ, որ բոլոր թալանչիները պետք է պատասխանատվության ենթարկվեն, նախկին, ներկա ինձ համար տարբերություն չկա․․․ Ով ուզում է լինի՝ Նարեկ Նալբանդյան, թե Պողոս․․․, ով շահարկում է մեր անունը, գլուխը պատին է տալիս»:

«Ես ձեզ համար վաշխառու չեմ․ ով շահարկում է մեր անունը, գլուխը պատին է տալիս»․ Նիկոլ Փաշինյան