«Ռուբեն Սահակյանն իրավական ոչ կոմպետենտության հերթական «մաստեր-կլասն» է ցուցադրել». Գոռ Աբրահամյան
![]() 417 Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 17:10 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրագրողներին տված ճեպազրույցում այսօր իրավական ոչ կոմպետենտության հերթական «մաստեր-կլասն» է ցուցադրել փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ զգացմունքային զեղումներով անհեթեթ դատողություններ շռայլելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արժանիքների և նրան արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու վերաբերյալ: Ինչպես բնորոշ է դատավարական գործընթացում կրած պարտությունն արժանապատիվ կերպով տանել չկարողացող թույլիկ «պրոֆեսիոնալին», վերջինս նախընտրել է զուտ իրավական, մասնագիտական վեճն անձնավորված որակումների շրիշակային մակարդակի իջեցնելու տարբերակը՝ այդ կերպ թաքցնելով իր կողմից շոշափվող խնդիրների տարրական իրավակարգավորումներից չիմացության ակնհայտ իրողությունը: Հակառակ դեպքում, հրապարակային հայտարարություն անելուց առաջ իրեն հարգող իրավաբանը կբացեր «Դատախազության մասին» ՀՀ օրենքը և նախ կաշխատեր հասկանալ՝ ինչպես են կարգավորվում դասային աստիճանների շնորհման հետ կապված իրավահարաբերությունները ՀՀ գլխավոր դատախազի պարագայում: Եթե «բազմափորձ» փաստաբանը մանիպուլյացիաների միջոցով մաղձը թափելու փոխարեն աներ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողին հարիր այդ տարրական, տնային աշխատանքը, կհասկանար, որ տվյալ դեպքում գլխավոր դատախազի դասային աստիճանի բարձրացումն օրենքի ուղղակի պահանջ է: Միևնույն ժամանակ, բացարձակ զարմանալի չէ, որ իրավաբանությունը որպես «ծառայություններ» մատուցելու փեշակ դարձրած և նման ընկալումներով ու աշխարհայացքով մասնագիտական կենսագրություն կերտած անձը կարող է գլխավոր դատախազին մեղադրել ծառայություններ մատուցելու մեջ: Ինչպես ասում են՝ ամեն մարդ դիմացինին չափում է սեփական արշինով»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
