Ռ. Քոչարյանի պաշտպանը նամակ է գրել Մակրոնին ու ստացել պատասխան

«Բոլոր դատավորներն աղոթում են, որպեսզի այս գործով չզբաղվեն». նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ամիսներ առաջ Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբին միացած ֆրանսահայ Սևակ Թորոսյանը: Նա հայտարարեց, որ Ռ.Քոչարյանի դատավարությունը մեկ անձի՝ «վարչապետի կամքին է կապվել»: «Մեկը թող բացատրե իրեն, որ վրեժի լուծումը դատավարության հետ կապ չունի»,- ասաց նա:
Փաստաբանի գնահատմամբ՝ ՀՀ-ում շատ քիչ են անկախ դատավորները: Ս.Թորոսյանը նշեց, որ իր փաստաբանական պրակտիկայում չի եղել մի դեպք, երբ դատարանը փաստաբանական կողմին հնարավորություն չտա իր դիրքորոշումը հայտնել:
Ս.Թորոսյանը հայտնեց, որ վերջերս նամակ էր գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Դրանում նա ամփոփ ներկայացրել էր դատավարական 30 խախտումները: «Մեկ ամիս չանցավ, նախագահ Մակրոնից նամակ ստացա, որտեղ ասվում է՝ վստահ եղեք, Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է նախագահ Քոչարյանի դատավարությանը»,- հայտնեց փաստաբանը:
Նա պնդեց, որ քաղաքական խնդիրներով գործերով արդարություն չկա: «Որոշ դոսյեներ ուղղակի ձևով Նիկոլ Փաշինյանն է հրահանգում: Թողեցեք, որ դատավարությունը հանգիստ տեղի ունենա, ազատ թող լինի: Ռ.Քոչարյանը անմեղ է, մինչև որ չեք փաստել: ՀՀ-ում հակառակն է, մեղավոր է՝ մինչև որ փաստեն, կամ արտոնեն, որ փաստեն, որ մեղավոր չէ»,- պնդեց փաստաբանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ֆրանսահայ փաստաբանը նշեց, որ ինքը ներկա է լինելու նոյեմբերի 19-ին նշանակված նիստին:

ՔՊ-ի թեկնածու Էդիկ Չախալյանը վերընտրվել է Լերմոնտովոյի համայնքապետ
1523:18
«Նույնիսկ Փաշինյանի սպառնալիքները փաստում են, որ պատերազմը քուն է մտել ու ամեն վայրկյան կարող է ժայթքել». Արթուր Խաչատրյան
4323:00
«Իրանը հարստացնում է ուրանը մինչև 60%՝ խաղաղ նպատակներով». Արաղչի
9022:48
«Նավթի գները կսկսեն նվազել, հենց որ Իրանը հանձնվի». Թրամփ
4522:30
«Ի՞նչ են զգում նիկոլականները Եռաբլուրում». Արամ Գևորգյան
5721:54
«Չարաբաստիկ պատերազմի առաջին օրվա իմ հիշողությունները». Իշխան Սաղաթելյան
6021:42
««Հանրային»-ի եթերով Թաթայի համերգն անբարոյականություն է պետական մակարդակով». Նարեկ Գալստյան
9020:24
Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Սյունիք
7120:00