«Բա «չարիքին» ամենաշատը նախագահ դարձնել ցանկացողն ո՞վ էր». Հարութ Ուլոյան

Հասարակական-քաղաքական շրջանակներում շարունակվում է քննարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը, որի ժամանակ վարչապետը չարիք էր անվանել 1996-ից՝ ՀՀ բոլոր ղեկավարներին: Համացանցում ակտիվ քննարկումներ էին, իսկ ՀԱԿ-ը լուռ էր, ավելին, լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասել էր, թե օգտատեր Հարութ Ուլոյանի գրառումն այնքան ճշգրիտ է եղել, որ ավելացնելու բան չունի: Իսկ ավելի ուշ, Ֆակտոր TV-ի եթերում Զուրաբյանն այսպիսի գնահատական էր հնչեցրել. «Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը 2007-ից մինչև 2012-ը պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինքն էլ է դա ընդունում։ Եվ հարց է ծագում, 2007 թվին չկար որևէ փաստ, կամ հիմա չկա որևէ փաստ, որ նա չգիտեր 2007 թվականին։ Եթե ինքն էդպես է որակում, ուրեմն ինքն էլ է չարիք։ Քանի որ չարիքին աջակցելը, ժողովրդին համոզելը, որ չարիքը նորից գա դառնա նախագահ, ցույց է տալիս, որ ինքը սկզբունքային չի եղել կամ հիմա, կամ այն ժամանակ։ Եվ դա արժեզրկում է նրա խոսքը, որովհետև այս ամենից ստացվում է մի բան՝ ինքը մի բան ասում է ոչ թե հանուն ճշմարտության, այլ ըստ քաղաքական նպատակահարմարության»:
Ստորև ներկայացնում ենք նաև Հարութ Ուլոյանի գրառումը:
«Փաստորեն, Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության: Ավելին, պնդում էր նաև, որ «չարիքը» «վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»: Բայց այստեղ այլ հարց էլ կա: Փաշինյանը, տրամաբանությունից դուրս կամ «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով, ինչ ասես կարող է հայտարարել, բայց տվյալ դեպքում, ըստ էության, նա վիրավորում ա ներկայումս իր կողմից «չարիք» անվանվող 2008-ի ընդդիմության թեկնածուի ընտրազանգվածին, վիրավորում ա 10-օր հանրահավաք անողներին, վիրավորում ա Մարտի 1-ին փողոցներում տանկերի ու ավտոմատների դեմ պայքարող անզեն ցուցարարներին: 2008-ին ժողովուրդը 1996-ի թեման փակել ա: Եթե Փաշինյանն իր անձի պահով դա ուրանում ա, դա իր խնդիրն ա:
2007-2008 նախընտրական շրջանում 1996-ի թեմայի ամենժամյա պրոպագանդան չխանգարեց ժողովրդին անելու իր ընտրությունը, իսկ Փաշինյանն էլ 24 ժամ ««չարիք» նախագահ» էր վանկարկում: Եթե «չարիքը» «չարիք» էր, բա «չարիքին» ամենաշատը նախագահ դարձնել ցանկացողն ո՞վ էր էդ դեպքում: Փաշինյանը, փաստորեն, հայտնվել ա նախկին ռեժիմի կողմից տարվող պրոպագանդայի նույն գծում»:

Ռուսաստանը և Ուկրաինան գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց են փոխանակել
57Երեկ, 23:47
«Բան ես հայտարարել, պատասխան ե՞րբ ես տալու, թե՞ շեֆերիդ քո պես ԳՇ պետ է պետք». Տիգրան Աբրահամյան
72Երեկ, 23:00
«Շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու, քանի իշխանության է չտեսների ոհմակը»․ Արեգ Սավգուլյան
52Երեկ, 22:36
ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը ՍԴ-ում կշարունակվի վաղը
60Երեկ, 22:00
«Անհրաժեշտ է փոխել լիդերներին և նոր «պրոյեկտներ» ստեղծել»․ Կարեն Հեքիմյան
62Երեկ, 21:54
«Այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է»․ Հակոբ Բադալյան
64Երեկ, 21:36
«Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hшրվшծ է Իրանին»․ Նեթանյահու
120Երեկ, 20:21
«Կոնդի զարգացման համար առաջարկվում է պետություն - մասնավոր ներդրող - համայնք համագործակցության մոդելը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
66Երեկ, 19:36