«Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ․ ամուսնուս ավետարանչական լինելն այստեղ որևէ առնչություն չունի»․ Անահիտ Ավանեսյան
![]() 846 Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ., 19:18 «Հրապարակումներ անողները որտեղի՞ց գիտեն, որ ես Սուրբ Առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, շատ հետաքրքիր է՝ այդ ինչի՞ց են ենթադրություններ արել։ Ես մկրտված եմ, մկրտվել եմ Սուրբ Զորավոր եկեղեցում և Հայ առաքելական եղեղեցու հետևորդ եմ»,- այս մասին լրագորղների հետ ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ կիրակի ինքը ևս մասնակցել է Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցացած կեղծ պատարագին, որից հետո համացանցում ակտիվ շրջանառվում էին լուրեր, ըստ որոնց՝ նա Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Անդրադառնալով դիտարկմանը, որ քննարկվում էր նաև իր ամուսնու՝ Ավետարանչական եկեղեցու հետևորդ լինելու հանգամանքը՝ Ավանեսյանը նշեց․ «Իսկ այն, որ իմ ամուսինն ավետարանչական է, դա, կարծում եմ, այստեղ որևէ առնչություն չունի։ Այդ առումով ամենևին բախում չկա մեր միջև, հիանալի հարաբերություններ ունենք, ապրում ենք սիրով և խաղաղությամբ, ունենք 3 երեխա»։ Նախարարը նաև հավելեց, որ այս կիրակի ևս գնալու է Հովհաննավանք․ «Գնալու եմ։ Գնալու եմ, որովհետև առիթ ունեցա մի քանի տուն մտնելու և խոսելու գյուղաբնակ մեր բարեկամների հետ, և հասկանում եմ, որ չի կարելի համայնքին միայնակ թողնել անարդարության առաջ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
