«Փաշինյանը պիտի պարզաբանի, թե 2008թ․ ինչպե՞ս է հայտնվել «ՉԱՐԻՔԻ» կողքին»․ համացանցի արձագանքը՝ վարչապետի աղմկահարույց հայտարարությանը

Համացացնում քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, որտեղ նա չարիք էր անվանել 1996-ից՝ ՀՀ բոլոր ղեկավարներին:
«Լևոն Զուրաբյանի ականջը կանչի: Էս ամեն ինչի ամենամեծ կայֆն էն ա, որ Նիկոլն ամեն հարմար առիթի Տեր-Պետրոսյանին ասում ա Հանրապետության ընտրակեղծարարության հիմնադիր-հայր ու լևոնականները հեզ ու խաղաղ ընդունում են էդ փաստը ու ոչ մի քննադատական ստատուս չեն գրում և ակամայից լռությամբ համաձայնվում են վոժդի հետ:
Գիտեք ինչո՞ւ է այդպես, քանի որ իրենք էլ գիտեն, որ, եթե Նիկոլի բարեհաճությունն ու մեծահոգությունը չլինի, իրանք դաշտում գոյություն չեն ունենա...»,- գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Մինչև «Վատիկանների պադվալներում պախկված կոռուպցիոներների» որոնելը, Նիկոլ Փաշինյանը թող բարի լինի և հանրության համար պարզաբանի, թե առնվազն 2008-ից 2012 թվականների ընթացքում ինչպե՞ս է հայտնվել 1996 թվականի ընտրությունների արդյունքները կեղծելով ու ժողովրդի վստահությունը չունենալով հանդերձ՝ իշխանության տիրացած «չարիքի» կողքին»,- հավելել է քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր հետևյալը. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ ակնարկի դրա մասին, րոպե առաջ, որովհետև վարչապետը՝ անկախ անձերից, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, մեր օրոք էդպիսի իշխանություն ու էդպիսի իրավիճակ չի լինելու»,- հայտարարել էր վարչապետը:

«Շվեյցարիայում այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա»․ #Reuters
1609:56
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
2309:36
«Երկու կարևոր, բայց վատ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համար». Դավիթ Անանյան. «Հրապարակ»
4209:30
Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել. «Հրապարակ»
4409:18
ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»
4609:12
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
5009:00
«Հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ունեն հստակ ազգային օրակարգ». Հենրիխ Դանիելյան
6603:06
«Սա հայտարարություն է պետության ավարտի մասին». Հակոբ Բադալյան
8502:06