«Հաստատված խաղաղությունը վստահություն է տալիս, որ հաղթելու ենք ընտրություններում». Արսեն Թորոսյան
![]() 369 Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ., 16:54 «Ձեր մտքում ունե՞ք այն սցենարը, որ հնարավոր է ընտրություններից հետո ընդդիմություն լինեք»,-ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին: Թորոսյանը պատասխանեց. «Մենք արդեն եղել ենք ընդդիմություն և չենք վախենում ընդդիմություն լինել: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին տեսել ենք այն ամենը, ինչը իրենք անում են այդ ընդդիմությանը բռնաճնշելու ուղղությամբ: Իսկ մեր գաղափարները, մեր կատարած աշխատանքը, մեր երկրի տնտեսական աճը, մեր գաղափարները՝ խաղաղություն հաստատելու, և հաստատված խաղաղությունը մեզ տալիս է վստահություն, որ մենք հաղթելու ենք ընտրություններում»: «Իսկ Ջերմուկում տարածքային կորուստներն էլ են տալի՞ս վստահություն» հարցին Թորոսյանը արձագանքեց. «Մենք տարածքային կորուստներ չենք ունեցել: Եթե հարձակվել են մեզ վրա ու տարածքներ են օկուպացրել, դա իշխանության մեղքը չի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
