«Ռուբեն Վարդանյանի փաստաբանն աչքի է ընկնում իր հայատյացությամբ». Տաթևիկ Հայրապետյան
![]() 431 Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ., 17:12 Ադրբեջանագդտ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Հոկտեմբերի 21-ին Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը «դատական» նիստի ընթացքում հայտարարել էր իր պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին։ Հաջորդ օրը՝ ընտանիքի միջոցով, նա բացատրել էր իր որոշումը՝ ասելով. «…Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. Ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»։ Դրանից հետո ոմն Էմիլ Բաբաշևը նշանակվել է շինծու «դատավարության» համար՝ իբրև Վարդանյանի պաշտպան։ Բավական է բացել այս փաստաբանի ինստագրամյան ալիքը՝ նրա հայատյացությունը տեսնելու համար։ Նա ունի գրառումներ Խոջալուի, «Մարտի 31-ի ցեղասպանության» մասին։ Բացի այդ, նա ունի հեգնական տեսանյութեր, որտեղ Շուշիից ասում են՝ «ի՞նչ եղավ, Փաշինյան»։ Դա տարածված հեգնանք էր պատերազմից հետո: Վարդանյանը ճիշտ է անում, որ այս ֆարսին չի մասնակցում։ Նրանց թվացյալ պաշտպանության համար նշանակված փաստաբաններն անգամ հայատյաց հայացքներով են աչքի ընկնում։ Դրանով ամեն ինչ ասված է։ Մեր գերիներին պետք է հնարավորինս արագ դուրս բերել Բաքվից։ Դրա իրական հնարավորությունը կա»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
