«Մոսկվային ծառայում է սեփական «գրպանից», իսկ «գրպանի» դերում են մասանդռան, տնփեսեն և օլիգարխները». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարք ավանակաց կամ քաղաքական դաշտի սատկած էշերը. Հայաստանում «դրսից» ֆինանսավորվող քաղաքական ուժեր չկան, և դա իմ համոզմունքն է։ Իսկ ինչո՞ւ պետք է լինեին։
Որովհետև Հայաստանի «հինգերորդ շարասյունն» ունի մի կարևոր առանձնահատկություն․ նա կամավորական է նաև ֆինանսի հարցում, այսինքն՝ Մոսկվային ծառայում է սեփական «գրպանից», իսկ «գրպանի» դերում են մասանդռան, տնփեսեն, համապատասխան և ոչ համապատասխան օլիգարխները, ավելի մանր տրաչափի դուռակ-էնտուզիաստները և նատաշայի մեռած-չթաղած դեգենեռատները։ Չէ՞ որ նրանք մի ուրիշ ձևի «թասիբով» տղերք են, տեղով մի «ավանդական արժեք» ամեն մեկը։ Մյուս կողմից, ռուսներն են պաթոլոգիկ մուֆտչի՝ ձրի դագաղ գտնեն ու պառկեն մեջը։ Կամ սատկած էշ գտնեն՝ նալերը հանեն։ Առհասարակ, ռուսները Հայաստանում միշտ հետապնդել են մեկ շահ․ հարմար էշ գտնել ու սեփական շահերը բարձել մեջքին։ Մինչև սատկի՝ նալերը հանեն։ Իսկ ինչպես հայտնի է, եթե կամավոր ավանակների նման առատություն չլիներ, էշի գինը միլիոն կլիներ։
Եվ ուրեմն, էլ որտեղի՞ց դրսից ֆինանսավորվող ուժ։ Իսկ նման որակներով «հինգերորդ շարասյունն» ինչո՞ւ պիտի «վեցերորդ պալատի» մեկին մեկ չնմանվեր։ Հենց սա էլ «վայելում» ենք»։

«Սա անկախություն չէ, այլ քայքայում»․ Նաիրի Հոխիկյան
2215:18
«Ահա թե ինչքան անկախ ենք այսօր»․ Մանուել Մանուկյան
2415:12
«Ումերովը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասին»․ #Axios
5515:07
«Համախմբվել է պետք»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
4014:18
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները
8714:12
«Այսօրվա իշխանությունները թիվ մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
5414:06
«Մենք սխալվելու իրավունք չունենք»․ Էդմոն Մարուքյան
6113:30
«Ազգային համախմբվածությունը կարող է հիմք դառնալ նոր զարթոնքի»․ Գառնիկ Դանիելյան
5213:24