«Ահա թե ինչքան անկախ ենք այսօր»․ Մանուել Մանուկյան

Քաղաքական ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սովետական տարիներին մենք, շատ դեպքերում, ավելի անկախ ենք եղել մեր որոշումների մեջ, քան այսօր։
Այն ժամանակ, երբ Հայաստանը Խորհրդային Միության կազմում էր, Ադրբեջանը չէր համարձակվում Հայաստանի իշխանություններին իր պահանջները թելադրել, առավել ևս՝ պահանջել, որ մեր երկրի ներսում Սահմանադրություն փոխվի, պատմություն վերագրվի, Ցեղասպանության մասին խոսքը լռեցվի, ազգային արժեքներից հրաժարվենք, կաթողիկոս ձերբակալվի, նախագահներ ձերբակալվեն և այլն։
Ես չեմ խոսում վերջին 30 տարիների մասին և չեմ համեմատում տարբեր ժամանակաշրջանների անկախության մակարդակը, որովհետև այսօրվա «անկախությունը» դրանց հետ ուղղակի համեմատելը խայտառակություն է։ Ես խոսում եմ հենց Խորհրդային Հայաստանի ժամանակների մասին։
Պատկերացրեք՝ Խորհրդային Միության կազմում գտնվելու տարիներին մենք այսօրինակ ճնշումներ չէինք տեսնում, իսկ այսօր, երբ ամեն օր «անկախության» մասին են խոսում, մեր երկրի ներսում հնչում են պահանջներ, որոնք գալիս են Ադրբեջանից։
Ուրեմն մի պարզ հարց.
Եթե իսկապես անկախ եք, ապա ինչո՞ւ եք կատարում Ալիևի պահանջները։
Եթե իսկապես ինքնիշխան եք, ապա ինչո՞ւ է Բաքվի ցանկությունը դառնում Հայաստանի ներքին քաղաքականության օրակարգ։
Անկախությունը դրոշը ծածանելը չէ։ Անկախությունը սեփական երկրի որոշումները սեփական ժողովրդի և սեփական պետական շահերի հիման վրա կայացնելու կարողությունն է։
Մնացածը՝ պարզապես բառեր են։
Հ.Գ․ Այս լուսանկարը լրիվ բավարար է, որ հասկանաք, թե ինչքան անկախ ենք այսօր»։

«Այս իշխանության հեռանալուց հետո Սահմանադրության բարեփոխման հարցը պետք է քննարկել»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
1123:30
Շվեդիան 71 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ռազմական օգնության համար
5723:19
«Այսպիսի գործողությունները մեծացնում են լայն հակամարտության ռիսկը»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
4423:06
«Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք»․ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
6322:42
«Մտածել նշանակում է չանել այն, ինչ քեզ ու քո Երկիրը տանում է ինքնաոչնչացման»․ Սենոր Հասրաթյան
6922:12
«Համախմբված ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են երիտասարդների հետ»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
8121:54
«44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի»․ Արմեն Աշոտյան
8721:42
«ՔՊ-ականները չգիտեն՝ Երևանի քաղաքապետին պաշտպանե՞ն, թե՞ ընդդիմախոս տիկնոջը»․ Տիգրան Դավուդյան
7921:30