«Ահա, Վանեցյանից ոչ պակաս «լավատեղյակ» ևս մեկը». Լևոն Բարսեղյան
![]() 371 Ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ., 04:05 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանոթացեք. ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գծով վարչության պետ, ՇՄ նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանի կարծիքն է Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու լուրից հետո արտահայտվողների մի խմբի մասին: Ահա, Վանեցյանից ոչ պակաս «լավատեղյակ» ևս մեկը, որ բազմաթիվ ուրիշների հետ հարմար տեղավորվել է պետական գրասենյակում, համարում է, չի համարում, գիտե, որ երկրում կան (1) կաշառակերներ, (2) դավաճաններ, (3) բանակից խուսափելու համար դատվածներ, որոնք հանդգնել են քննադատել Գևորգ Կոստանյանին կամ ուրախանալ նրան մեղադրանք ներկայացնելու փաստով: Ուզում եմ հարցնել՝ բա էդքան բան իմանալուց հետո ինչո՞ւ մատը մատին չի տալիս: Ինքը Շիրակի մարզի դատախազ էր այն ժամանակ, երբ ընտանիք էին գնդակահարում տեղաշորերում, ու երբ իր շեֆը, ՀՀ գլխավոր դատախազ լինելով, ՌԴ սահմանադրությամբ պաշտպանում էր ՌԴ կասկածյալ քաղաքացուն, այն ժրաջանությամբ, որ շատերին թվաց, թե դա ՌԴ գլխավոր դատախազն է խոսում հայերեն: Բա կասեիր էլի, շեֆ, Գյումրու կենտրոնում չարժե զառանցել այդպես, կրակվառիչները կշարեն վրեդ, սաղ կյանքդ չես ազատվի էդ քֆուրից... Շարունակեց խելոք պաշտոնավարել ու հետո գնաց Երևան տեղավորվեց այս տաքուկ անկյունում, ու հիմա, թե բա ընչի՞ եք բան ասում նախկին շեֆիս: Բայց Ասլանյանի դեպքը մասնավոր օրինակ է այն բանի, թե որքան ալարկոտ է հեղափոխությունն իրավապահ համակարգը հիմնահատակ մաքրելու և հականեխելու գործում: Նիկոլը երևի մտածում է, որ դատախազությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՔԿ-ն, ՀՔԾ-ն այնպիսի օրգանիզմներ են, որ կինքնամաքրվեն, կապաքինվեն, իսկ սերժիկների ձեռներից ջուր խմողները կկերպարանափոխվեն, կդառնան ազնիվ, առաքինի, բարեխիղճ, նրանց նախկին հանցագործությունները կվերանան, աչքակապությունը կկորչի, հարմարվողականությունը կվերածվի ազնվաբարո և անհաշտ պայքարի... Այդպես չի լինում, այդպես չի լինի մեկ-երկու ղեկավար փոխելով: Այդ ամբողջ համակարգը պիտի հականեխվի ու մաքրվի, նորերն են պետք, թող անփորձ լինեն, բայց անարատ լինեն: Այս մտածողության տեր դատախազներն ու պետերը շատ ողորմելի են, որ կարողանամ ինձ թույլ տալ, մտածել, թե կարող են նոր Հայաստան կառուցել»: |

«Թող իշխանությունները թաղումների շատ գնան, որ մտածեն կյանքի վերջավորության մասին»․ Վարդ Սիմոնյան
4801:02
«Ապատեղեկատվություն է, թե հաշվառման կարգը փոխվել է»․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)
201Երեկ, 22:42
«Այս որոշման մեջ չկա խոհեմություն․ ի՞նչ ենք ասում աշխարհին այս քայլով»․ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյան
130Երեկ, 22:18
«Խորը լճակ կանգառում․ կարելի է կոկորդիլոս բուծել»․ Կարեն Հեքիմյան
197Երեկ, 20:54
«Այս թիմը թիրախավորում է ինքն իրեն ու նեռ նիկոլի համար դարձել է սնուցման միջոց»․ Նարինե Կիրակոսյան
268Երեկ, 18:42
«Երբ անտերության անունը դրվում է ինքնիշխանություն»․ Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)
290Երեկ, 16:42
«Քո նկարը իմ սենյակում մեծացրած, դրած ա»․ գավառցին՝ Նիկոլ Փաշինյանին
227Երեկ, 16:00
«Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
251Երեկ, 15:36
