«Զինվորին նվաստացնողն ու ինքնասպանության դրդողը կազատազրկվի մինչև 14 տարով». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դրդողը մինչև 14 տարի կազատազրկվի. ցավալի փաստ է, բայց բանակում ինքնասպանության դեպքերի նվազում չկա։
Ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով զինված ուժերում յուրաքանչյուր տարի ավելի շատ զոհ ենք ունենում, քան թշնամու գնդակից։ Իսկ «դեդավշչինայի» և բանակային ենթամշակույթի, զինվորին ստորացնելու, նվաստացնելու հետևանքով ամեն տարի բանակում 9-10 ինքնասպանություն է լինում։
2019-ին արդեն 10, ցավոք, ինքնասպանություն։ Եվ ինքնասպանության դրդելու հոդված 110-ը մեր Քրեական օրենսգրքով նախատեսում է ընդամենը 3 տարի ազատազրկում։
Սա անարդար է և գործընկերներիս հետ փոփոխություն եմ առաջարկել Քրեական օրենսգրքում։
Այսուհետ զինվորին նվաստացնողը, ծանակողը, ստորացնողը, ինչի արդյունքում զինվորը, սպան, կդիմի ինքնասպանության՝ 6-12 տարի, իսկ ռազմական դրության կամ պատերազմական գործողության ժամանակ մինչև 14 տարի կազատազրկվի։
Ես հասկանում եմ, որ ոչինչ չի ամոքելու մոր վիշտը, որի զավակին ստորացրել ու դրդել են ինքնասպանության, բայց վստահ եմ, որ պատժաչափերի նման խստացումը կսթափեցնի այն «կամանդիրին» ու «հաբռգած» զինվորին, ով որոշել է կայանալ մեկ այլ զինվորի արժանապատվության հաշվին։
Պետական-իրավական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նախագծին։ Չեմ կասկածում, որ վաղը նույնը կանի խորհրդարանն ամբողջապես։ Սա կարևոր օրենք է։ Մեր զինվորի արժանապատվությունը մեզանից յուրաքանչյուրի արժանապատվությունն է»։

ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
9918:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
8217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
10216:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
15016:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
9516:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
9115:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
9414:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
22214:37