«Ադրբեջանական ակցիան Հայաստանում աջակիցներ ունի». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Գաղտնիք չէ, որ Նժդեհի շուրջ վերջին շրջանում բորբոքվող կրքերն ուղղորդվում են Ադրբեջանի կողմից։ Ալիևն առիթը բաց չի թողնում Նժդեհի մասին բացասական արտահայտվելու համար և հատկապես դա անում է Ռուսաստանի մասնակցությամբ գրեթե բոլոր միջազգային միջոցառումներին։
Առանձնապես շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այս ակցիաները նպատակ են հետապնդում խաթարել հայ-ռուսական բարեկամության հիմքերը, գժտեցնել Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններին և ժողովուրդներին։ Հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի արձանի պղծումը ցույց տվեց, որ ադրբեջանական այս ակցիան Հայաստանում ունի աջակիցներ, որոնք ազգայնականության քողի ներքո պատրաստ են ծառայել ադրբեջանական շահերին և սնուցել հակահայկական ու ծայրաստիճան վտանգավոր գործողություններն արդեն Հայաստանի սրտում՝ Երևանում։ Գլոբալիստների և ադրբեջանցիների շահերն այս հարցում համընկնում են. նրանց նպատակն է կտրել Հայաստանը Ռուսաստանից, թողել մենակ, ջլատել միասնությունը, պառակտել և թշնամացնել հասարակության տարբեր շերտեր։
Սակայն, դատելով երեկվա հակահայկական ակցիայի հասարակական արձագանքից, կարելի է հաստատապես արձանագրել՝ Հայաստանում հաստատված և խորն արմատներ գցած օտարերկրյա գործակալական ցանցն իր նպատակների մեջ ձախողվեց։
Ձախողվեց, քանի որ վերջին մեկ և կես տարվա ընթացքում առաջին անգամ մեր հասարակության գիտակից շերտը հայտնեց իր դիրքորոշումը և աներկբա կերպով մերժեց ու դատապարտեց այս ադրբեջանական առաքելության ներհայկական դրսևորումը։
Ագրեսիվ ու աղմկոտ փոքրամասնության մանիպուլյատիվ ու կեղծ ձայնն ուղղակի խլացվեց գերակշռող մեծամասնության գիտակցության ու բանականության կողմից։
Արդեն սովորական դարձած վիրավորանքներին, հայհոյանքներին ու մանիպուլյացիաներին հայկական հասարակությունը պատասխանեց գիտելիքով, գաղափարով ու խորը գիտակցությամբ։
Սա ես համարում եմ բեկում, մտքի և գիտակցության պոռթկում, ատելության ու թշնամության մառախուղի մեջ արևի մի շող, որը կարճ ժամանակում կցրի մեր ժողովրդի գիտակցությունը թմրեցրած մշուշն ու դիվայինությունը։ Ամեն ինչ լավ է լինելու»։

«Բավակա՛ն է ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան
1816:36
«Թեկնածու ծնողին սպառնում են, որ՝ տղեդ բանակում է ծառայում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
7013:30
«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
7013:06
«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8112:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
9712:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
7311:42
«Մենք ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չենք»․ ՀՎԿԱԿ
6711:18
«Քո կյանքը կարճ եղավ, տղա՛ս, բայց քո թողած հետքը՝ ոչ»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
6811:12