Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի համոզել Թուրքիային հրաժարվել С-400-ներից

Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ստիպելով հրաժարվել Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերից, գրում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ջոն Ռուդին: «Իհարկե, մենք խոսում ենք ինքնուրույն որոշումների մասին: Եվ մենք հարգում ենք Թուրքիայի կառավարության՝ սեփական ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը: Այնուամենայնիվ, այս ինքնիրավ որոշումները հետևանքներ ունեն»,- նշել է Ռուդը:
Ըստ նրա՝ ԱՄՆ իշխանությունները հանդիպումներ և քննարկումներ են ունեցել թուրք գործընկերների հետ: «Մենք շարունակում ենք շփվել թուրքերի հետ, որպեսզի համոզենք նրանց այլ ճանապարհով գնալ: Կա մի հին ասացվածք. «Անկախ նրանից, թե որքան ես գնացել սխալ ճանապարհով, հետ կանգնելը երբեք ուշ չէ»»,- հավելել է Պենտագոնի ղեկավարի տեղակալը:

«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
7402:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
88Երեկ, 23:42
«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
99Երեկ, 23:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
97Երեկ, 22:48
Պուտինը Ашан-ի և Nestlé-ի ակտիվները փոխանցում է ժամանակավոր կառավարման
164Երեկ, 22:31
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր
80Երեկ, 22:24
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
148Երեկ, 22:18
Կրկնակի վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
96Երեկ, 22:00