Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է Հրանուշ Խառատյանին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ կողմից շատ հարգված տիկին Խառատյան, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունելով՝ որևէ կերպ վերահսկողություն չի սահմանվելու քաղաքացիների անձնական կյանքի վրա, ցավով պետք է նշեմ, որ Ձեր հակառակ տեսակետի հիմքում, հավանաբար, ընկած է խնդրի էությանը ոչ ամբողջապես տիրապետելը։
Դուք, անկաշկանդ արտահայտելով Ձեր գնահատականները, Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք մեծ ազդեցություն եք ունեցել այն սերնդի արժեհամակարգի ձևավորման վրա, որը նախաձեռնեց Հայաստանում փոփոխությունների իրականացումը։
2007-ից ի վեր, երբ օպերատիվ աշխատանքի մոտ 80%-ը ոստիկանությունն է կատարել, գաղտնալսման իրավունքը վերապահվել է միայն Ազգային անվտանգության ծառայությանը, ինչն ուղղակիորեն սահմանափակել է ոստիկանության գործառույթների լիարժեք կատարումը։ Օրենքի նախագիծն ուղղված է հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելուն, ընդ որում, հեռախոսային խոսակցությունների վերահսկման իրավունքը չի տրվում առանց դատարանի որոշման, բացի օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, որով օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք և մտավորականության մյուս ներկայացուցիչները մեծագույն ներդրում եք ունեցել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մեջ և սատարել եք պետական ինստիտուտների՝ բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում գործունեությունը, խնդրում եմ հիմա ևս, կասկածի տակ չդնել օրենսդիր մարմնի նպատակները։
Համոզված եմ, որ Հանձնաժողովի և անձամբ օրինագծի հեղինակի հետ շփումը հիմնովին կփոխի Ձեր կարծիքը թե՛ նախագծի, թե՛ առհասարակ խորհրդարանի մասին և կփարատի իշխանության կողմից նախաձեռնած օրինապահպան քայլերի նկատմամբ Ձեր ունեցած տարակուսանքը»։

Ծնվել են Համբիկ Սասունյանի երեխաները՝ Արցախն ու Շուշին (տեսանյութ)
2014:35
«Էս տղերքն էին խանգարո՞ւմ ձեր «խաղաղությանը»». Աստղ Գալեյան (տեսանյութ)
3914:18
«Ամբողջ պատերազմը երկու արտահայտության մեջ». Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
4414:12
«Երբ իշխանությունները փոխվեն, պատերազմի բոլոր հանգամանքները կբացահայտվեն». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
4514:00
«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրեն Սուրենյանց
4713:42
«Հայ ժողովրդի ուժը եղել է Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնության մեջ. Արցախն ու Սփյուռքը կտրեցին, Հայաստանին մենակ են թողնում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4813:18
«Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը ավելի է հեռվանում խաղաղությունից». Տիգրան Աբրահամյան
5913:00
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6712:48