Լարսը փակ է բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում, Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
34709.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
43607.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
52906.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
86929.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
93529.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
107625.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
116823.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
119122.09.2026, 21:24