«Պարադո՞քս, թե՞ ենթագիտակցական ինքնամատնում». Արման Մուսինյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի աջակիցները, կարծես թե, ակամա հրաժարվել են իրենց կուռքին քաղբանտարկյալ հռչակելու նախկին մտքից: Դրա ապացույցն է այն, որ թե «Վերնատուն ակումբի» և թե «Մշակույթի 60 գործիչների» հայտարարություններում պահանջվում է ոչ թե անհապաղ ազատ արձակել Քոչարյանին, այլ ընդամենը փոխել նրա խափանման միջոցը: Այսպես.
«Վերնատուն ակումբի» հայտարարությունը. «Մարտի 1»-ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ»:
«Մշակույթի 60 գործիչների» հայտարարությունը: «Մենք առաջարկում ենք քայլ անել՝ ուղղված համերաշխության հաստատմանը, և հանուն ապագայի։ Մենք խնդրում ենք փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»։
Որպես կանոն, քաղբանտարկյալների պարագայում երբեք չի պահանջվում նրանց խափանման միջոցը փոխելը, այլ պահանջվում է բացառապես նրանց անհապաղ ազատ արձակումը: 2008-ի Շարժումը ավելի քան երեք տարի իշխանություններից պահանջել է ոչ թե Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների խափանման միջոցի փոփոխությունը, այլ անհապաղ ազատ արձակումը:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ պահանջելով Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը, վերոհիշյալ հայտարարությունների հեղինակները նրան անմեղ, հետևաբար՝ քաղբանտարկյալ չեն համարում, դեմ չեն նրա դատվելուն, միայն աղերսում են, որ իշխանությունները մարդասիրական նկատառումներով փոխեն նրա խափանման միջոցը: Այսինքն՝ իրենց պաշտպանյալին օգնելու փոխարեն, նրանք, փաստորեն, արջի ծառայություն են մատուցում կամ վերջնականապես կործանում նրան»:

«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
1616:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
1616:36
«Ոչ ոք հայերի փոխարեն չի կռվելու»․ Արա Պողոսյան
4316:06
«Սա անկախություն չէ, այլ քայքայում»․ Նաիրի Հոխիկյան
4915:18
«Ահա թե ինչքան անկախ ենք այսօր»․ Մանուել Մանուկյան
5315:12
«Ումերովը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասին»․ #Axios
13115:07
«Համախմբվել է պետք»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
6614:18
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները
10514:12