«Ինչո՞ւ չի կարելի հիմարություններ դուրս տալ աշխարհաքաղաքական հարցերով և հատկապես ԱՄՆ հասցեին». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ չի կարելի հիմարություններ դուրս տալ աշխարհաքաղաքական հարցերով և հատկապես ԱՄՆ հասցեին։ Նախ՝ ԱՄՆ Արցախին ու Արցախի բնակիչներին բարեկամաբար տրամադրված պետություն է, որը պատերազմի ժամանակ և մինչև 2001թ. արգելել է որևէ ամերիկյան պետական օգնություն Ադրբեջանին։ Երկրորդ՝ ԱՄՆ ՀՀ֊ից հետո միակ երկիրն է աշխարհում, որը պաշտոնապես ֆինանսական օգնություն է տալիս Արցախին։ Այդ գումարներով Արցախի գյուղերում կառուցվել են բազմաթիվ ամբուլատորիաներ, անցկացվել են ջրագծեր, ականազերծվել են հազարավոր հեկտար հողատարածքներ։
Եվ վերջապես Իրաքի տարածքում մեզ բարեկամ ԱՄՆ զինված ուժերը սպանել են մեր բարեկամ Իրանի ազդեցիկ գեներալներից մեկին։ Տարածաշրջանային լարված զարգացումներ են սպասվում, ինչի վերաբերյալ Արցախի իշխանությունները կարող էին վերլուծություններ խնդրել ՀՀ համապատասխան գերատեսչություններից, հայաստանյան, իրանական, ամերիկյան և այլ երկրների վերլուծական կենտրոններից և վերլուծաբաններից, փակ քննարկումներ կազմակերպել դեպքերի զարգացման հնարավոր սցենարների մասին, քննարկել դրանց հնարավոր ազդեցությունը հայության վրա։ Կարող էին տարբեր ձևաչափերով հանդիպել Երևանում իրանական և ամերիկյան դիվանագետների հետ, իմանալ նրանց կարծիքը։ Մի խոսքով՝ հիմարություններ անելու փոխարեն, արժեր աշխատել, այն, ինչ Արցախի ներկայիս իշխանություններն այդպես էլ չեն կարողանում անել»։

«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
3721:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
7118:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
6617:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
18117:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
6617:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
11617:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6617:18
«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6017:12