Եվրոպական տերությունները կոչ են անում զսպվածության Մերձավոր Արևելքում

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան միասնաբար կոչ են արել Մերձավարո Արևելքում լարվածությանը մասնակից բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ առաջնային խնդիրը լարվածության նվազումն է
Կիրակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ հայտարարությամբ հանդես եկան, ուր Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի բոլոր կողմերին կոչ արեցին զսպվածություն ցուցաբերել և միասին աշխատել՝ լարվածությունը մեղմելու համար՝ Իրանի բարձրաստիճան հրամանատար Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ի նպատակային օդային հարձակման հետևանքով:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պատրաստ են երկխոսություն վարել կողմերի հետ՝ հակամարտության խորացումից խուսափելու և Մերձավոր Արևելքում կայունությունը վերականգնելու համար:
Ի պատասխան Իրանի՝ կիրակի օրվա հայտարարությանը, ըստ որի, վերջինս դադարեցնում է 2015 թվականի միջուկային համաձայնագրոով ստանձնած պարտավորությունների կատարումը, եվրոպական երեք երկրներ պահանջել են, որ Իրանը չհրաժարվի որևէ պարագայում պայմանագրից և շարունակի կատարել այն՝ համաձայն ստանձնած պարտավորությունների:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ նրանք հավատարիմ կմնան ծայրահեղական կառույցների դեմ պայքարին և կպահպանեն նրանց դեմ միջազգային դաշինքները: Այս հայտարարությանը նախորդել էր կիրակի Իրաքի խորհրդարանի ընդունած օրինագիծը, որով Բաղդադը պահանջում էր վերացնել օտարերկրյա ուժերի ներկայությունն Իրաքում: Եվրոպական երեք երկրները կոչ են արել Իրաքի կառավարությանը շարունակել անհրաժեշտ օգնության ցուցաբերումը միջազգային դաշինքին, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6808:24
Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
217Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
144Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
154Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
426Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
143Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
134Երեկ, 13:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
141Երեկ, 13:12