Կիրակի, 01 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
107
Երեկ, 09:12

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի նախօրեի հայտարարությունը՝ համայնքապետերի կոռուպցիայի մասին, որով համայնքային ծրագրերից փող են աշխատում նրանք, խիստ զայրացրել է Նիկոլ Փաշինյանին եւ նա անձամբ է հանձնարարել Արուսյակ Մանավազյանին եւ Դավիթ Խուդաթյանին՝ ստատուսներ գրել, կոչեր անել համայնքապետերին, որ դատի տան Յոլյանին: Ապա լրացուցիչ կապվել են համայնքապետերի հետ եւ զգուշացրել, որ եթե դատի չտաք, դա կգնահատենք, որ համաձայն եք այդ հայտարարության հետ եւ ստուգողներ կուղարկենք ձեր համայնքներ: Դա է պատճառը, որ համայնքապետերը երեկ մեկը մյուսի ետեւից հայտարարում էին, թե դիմելու են դատարան՝ ընդդեմ Իրինա Յոլյանի: Իբրեւ թե իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորել է զրպարտությամբ:

Բայց ամբողջ բանն այն է, որ զրպարտության համար հայց կարող է ներկայացնել այն անձը կամ ընկերությունը, որի անունը շոշափվել է «զրպարտողի» կողմից: Ընդհանուր «համայնքապետեր» արտահայտությունը չի կարող ցանկացած համայնքապետի իրավունք տալ դիմել դատարան: Զրպարտությունը պետք է հասցեական լինի եւ կոնկրետ»։