«Նիկոլ Փաշինյանը սերունդ է փոխում»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե ձեզ թվում է, թե Փաշինյանի ուշադրության կենտրոնում ծիգրովկա հագած և «փրգիչ» գոռացող կիսագրագետ մասսան է, ապա պիտի ասեմ, որ չարաչար սխալվում եք։ Նրանք պետք են անցումային փուլերում գլխաքանակ ապահովելու և կեղծ լուրերի ազդեցության համար, որոնց նույնքան հեշտությամբ գրողի ծոցն է ուղարկելու, որքան հեշտությամբ իր հետևից տանում է։
Փաշինյանի ուշադրությունը երիտասարդ սերունդն է, որի դաստիարակության ու արժեքային մտածողության վրա աշխատում են կրթական ծրագրերը։ Հայաստանի դպրոցները հիմա ակտիվ զբաղված են երկրի թուրքականացման համար։
Մինչ ընդդիմությունը վերահաս աղետների մասին կոկորդ է պատռում հրապարակային ելույթներում, իշխանության տարբեր մարմիններ կազմակերպում են ճամբարներ, ակումբներ, հատուկ դասընթացներ պատանիների ու երիտասարդների համար, Նիկոլ Փաշինյանը և իր կողքի մարդիկ հաճախակի հանդիպումներ են ունենում երիտասարդ ակտիվիստների, առաջնորդական հակումներ ունեցող երիտասարդների հետ և նրանց պատմում իշխանության քաղաքական նպատակների մասին։
Ու մի կարծեք, թե մարդիկ թակարդ չեն ընկնի։ Այն էլ ինչպես են ընկնում։ Նիկոլ Փաշինյանը կարողանում է համոզիչ խոսել, այնքան համոզիչ, որ մարդիկ սկսում են կարծել, թե գալիքի լավագույն ճանապարհը այսօր հայրենիքից հրաժարվելն է, որովհետև ժամանակները արագ են փոխվում, և երեկվա հայրենական արժեքները այսօր այլևս բանի պետք չեն։
Մի իրականության մեջ, երբ ընդդիմությունը որևէ գաղափարական, նախաձեռնողական աշխատանք չի տանում, գալիքի ծրագրեր չի ներկայացնում, ազգային պետության իր տեսլականը չի պատմում ու բավարարվում է Նիկոլին հայհոյելով, իշխանությունը հետևողականորեն փոխում է հանրության մտածողությունը, անհատական կամ խմբային աշխատանքով ձևավորում է գաղափարական կողմնորոշումներ, որոնք էլ վաղը հիմք են լինելու ինչպես սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ Հայաստանի ազգային պետության քայքայման և ազգային ինքնության փոխակերպման համար, երբ այլևս դադարում ենք հայ լինել, ու համաշխարհային գլոբալացման մեջ ազգի ներկայացուցիչները գերադասում են լինել թուրք կամ ադրբեջանցի՝ ավելի ապահով ու ավելի լավ ապրելու համար։
Դպրոցներն ու համալսարանները՝ իրենց տնօրեններով ու մանկավարժական կոլեկտիվներով հանդերձ, աչքերը փակ իրականացնում են սերունդների գաղափարական բնաջնջման աշխատանքը, որի կրթական ծրագրերը ստանում են վերևից։
Լավ սովորիր ուրանալ հայրենիքդ, որ լավ ապրես»։

«Ազգային ժողովի դահլիճը մարտադաշտ չէ»․ Սենոր Հասրաթյան
1811:12
Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները խաշ են ուտում (տեսանյութ)
5110:54
«Նիկոլ Փաշինյանը սերունդ է փոխում»․ Նաիրի Հոխիկյան
4910:36
«Ասել, որ սա անակնկալ դիրքորոշում էր, ակնհայտորեն՝ ոչ»․ Տիգրան Աբրահամյան
5710:12
Լեհաստանի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել (տեսանյութ)
10709:54
Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»
6209:24
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
6809:12
Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞․ «Հրապարակ»
6809:06