«Իրանում հայկական կողմի տարածած հայտարարություններից գոհ են». իրանագետներ

Իրանագետները շարունակում են վերլուծել մերձավորարևելյան իրավիճակը: Հունվարի 8-ին իրանագետ Ահարոն Վարդանյանը նշեց, որ ականատեսն ենք հիբրիդային պատերազմի, երբ 2 երկրներ պատերազմում են մեկ այլ երկրի տարածքում: Մերձավորարևելյան այս իրադարձություններն անշուշտ ազդելու են մեր տարածաշրջանի վրա:
«Այս տեսանկյունից որոշակի վտանգ մեզ էլ է սպառնում, մանավանդ երբ մի փոքր հետ գնանք և հիշենք այն տեսագրությունը, երբ իրանական կողմից հայտարարվեց, որ իրանական հակահետախուզությունը բացահայտում էր ամերիկյան հետախուզության որոշակի գործունեություն մեր երկրում: Այս ամենը հաշվի առնելով՝ հայկական կողմը պետք է շատ զգույշ լինի, զգույշ լինելով հանդերձ՝ վարի նախաձեռնողական քաղաքականություն, խորհրդակցություններ ունենա տարածաշրջանային երկրների հետ տարբեր մակարդակներով, տարբեր ձևաչափերով և կարողանա ստեղծված իրավիչակից ելք գտնել»,- ասաց իրանագետ Ա. Վարդանյանը:
Նրա գործընկեր իրանագետ Գարիկ Միսակյանն էլ հավելեց, որ Պարսից ծոցում ծավալվող իրադարձությունները կարող են լարվածություն առաջացնել նաև տնտեսության ոլորտում:
«Հարձակման առաջին իսկ րոպեներից սկսեց նավթի թանկացումը, և միջազգային բորսաներում այդ խնդիրն առկա էր»,- նկատեց Գ.Միսակյանը:
Իրանագետների կարծիքով՝ հայկական կողմը չպետք է ԱՄՆ-Իրան հակամարտության մեջ ակնհայտորեն կողմերից մեկի պաշտպանությամբ հանդես գա:
«Իրանական լրատվամիջոցներին հետևելով նկատել եմ, որ հայկական կողմի տարածած հայտարարություններից գոհ են: Այնտեղ ապահովվել է բավական դրական հայկական ֆոն»,- ասաց Ա. Վարդանյանը:
Նա արձանագրեց, որ այստեղ առկա է մի աննախադեպ երևույթ: «Սպանության մասին հայտնեց ամերիկյան կողմը, ինչն աննախադեպ երևույթ է, երբ մի երկրի ղեկավարություն հայտարարում է այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի՝ երրորդ երկրի տարածքում սպանության մասին՝ առանց 3-րդ երկրի ռազմական ղեկավարության թույլտվությունն ունենալու»:
Լարվածությունը չի հանգեցնի 3-րդ համաշխարհային պատերազմին: Պարզապես կարող է տեղի ունենալ բախումների ընդլայնում: Դրանք կարող են տեղի ունենալ ոչ միայն Իրաքի տարածքում, այլև Սիրիայում և Լիբանանում, մերձավորարևելյան ցանկացած երկրում:

Հայ և ադրբեջանցի փորձագետների՝ Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել է
614:18
«Սպասո՞ւմ եք գործողությունների ձեր դեմ»․ լրագրողը՝ Քրիստինե Վարդանյանին (տեսանյութ)
3213:42
Թրամփը Սի Ծինփինին դիմավորելու համար կխախտի շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը
11713:36
«Փաշինյանը փորձելու է Գիքորի կարգավիճակով տարբեր տեղերում գազ մուրալ»․ Սևակ Խաչատրյան
6113:06
«Ցավոք, դեռ չկան բացահայտումներ». Սյուզաննա Ավետիսյան (տեսանյութ)
6512:48
«ԱՄՆ-ն պետք է ընդունի Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակը»․ Քազեմ Ջալալի
10112:30
«Փաշինյանը տարբեր մայրաքաղաքներում փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6312:24
«Հին խոսք կա՝ եթե թուրքը խաղաղությունից է խոսում, պատրաստվիր պատերազմի»․ Ոսկան Սարգսյան
6012:18