«Ակնկալում եմ պարզաբանում՝ այս վտանգավոր տեղեկատվության վերաբերյալ». Արման Բաբաջանյան
![]() 562 Ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ., 13:05 Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ կսկսվեն Ղրիմի՝ Սիմֆերոպոլի և Երևանի միջև: Այդ մասին, ըստ РИА «Новости» գործակալության, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի զրոսաշրջության, առողջարանների և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Չերնյակը: Ըստ նրա՝ ավիաընկերությունը, որը պատրաստվում է իրականացնել այդ թռիչքները, արդեն ստացել է համապատասխան թույլտվությունները: Չերնյակն ասել է, որ ներկայումս ընթանում են չվացուցակների և օդանավակայանների համաձայնեցման աշխատանքներ: Չվերթները իրականացվելու են շաբաթական երկու անգամ: Չերնյակը նշել է նաև, որ դեպի Երևան ավիահաղորդակցությունը կդառնա առաջին միջազգային ուղղությունը 2014 թվականի մարտին Ղրիմում իրականացված հանրաքվեից հետո: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դեռևս պարզաբանումներ չի ներկայացրել այս խնդրի առնչությամբ: Մինչդեռ այս հարցը պարզաբանման կարիք ունի, քանի որ կարող է խիստ խնդրահարույց դառնալ ինչպես հայկական ավիացիայի համար, այնպես էլ արտաքին քաղաքական առումով: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը՝ ԻԿԱՕ-ն, սահմանել է խիստ պատժամիջոցներ դեպի Ղրիմ ավիաթռիչքներ իրականացնող երկրների ու ավիաընկերությունների համար, և եթե Ղրիմի խորհրդարանի պաշտոնյայի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Բացի դրանից, խնդիրն անշուշտ ունի արտաքին քաղաքական բաղադրիչ: Ավելորդ է ասել, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ դրա պատճառով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Եթե Սիմֆերոպոլ-Երևան չվերթները իրականություն դառնան, դա մեծագույն նվեր կլինի Ռուսաստանին, քանի որ մինչև օրս որևէ երկիր ու որևէ ավիաընկերություն չի համաձայնել թռիչքներ կատարել դեպի Ղրիմի թերակղզի: Բայց այդ նվերը կարող է չափազանց թանկ արժենալ Հայաստանի համար: Ակնկալում եմ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության պարզաբանումներն այս չափազանց նուրբ ու միևնույն ժամանակ վտանգավոր տեղեկատվության վերաբերյալ»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
