«Պարզապես զարմացած եմ». Հրանտ Բագրատյան
![]() 662 Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ., 09:45 ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ վարչապետ ՆՓ-ն գրառում է կատարել առ այն, որ ՀՀ առևտրային բանկերից մեկը 6.5%-ով 300 մլն է ներգրավել։ Նա սա վերագրել է իշխանության հաջողություններին և այդ 300 մլն-ը ներդրում դիտարկել։ Ճիշտն ասած մտադիր չեմ քաղաքատնտեսական բացատրություններ տալ։ Պարզապես զարմացած եմ։ Արդյոք նա տեղյակ է բացասական տոկոսադրույքների մասին, արդյոք տեղեկացված է, թե վերջին 2-3 տարիներին տոկոսադրույքների ինչ հսկայական անկում կա վարկային ռեսուրսների շուկայում, արդյոք գիտի, որ Արևմուտքի չաճող տնտեսության հիմնական լծակը մնացել է փող տպելը, արդյոք գիտի բացասական տոկոսադրույքների մասին, արդյոք գիտի, որ 0-1 տոկոսով եվրովարկերն ամենատարածվածն են, արդյոք տեղյակ է, որ Արևմուտքում որոշ կարճաժամկետ արժեթղթերն ավելի թանկ են, քան երկարաժամկետները, արդյք հասկանում է, որ նման միջոցառումները հարաբերականորեն արժևորելու են դրամը և արդյոք ընկալում է, որ այդ սովորական բանկային միջոցառումը ներդրման հետ կապ չունի։ Ի վերջո, արդյոք նա տեղյակ է, որ 7 ամիս առաջ վրացական TBC-ը այդ նույն միջոցները տեղաբաշխել է 5.75%-ով, իսկ 2014-ին Լոնդոնի բորսայում IPO է արել տեղաբաշխելով 640 մլն (այ սա ներդրում էր)։ |

«ՀԷՑ-ի հետ կապված իրավիճակը գնահատում եմ փոքրիկ խմբակի կողմից պարտված»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
179Երեկ, 16:36
Պուտինը շեշտեց՝ Հայաստանի համար ռուսական գազի գինն զգալի էժան է, քան Եվրոպայի
40301.04.2026, 20:15
«Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է ատոմակայանի կառուցման հարցը». Նիկոլ Փաշինյան
33201.04.2026, 20:03
Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ-ն կկարողանա ապրանքներ արտահանել Ռուսաստան Ադրբեջանի միջոցով
31501.04.2026, 19:58
«Հայաստանը դեռևս ընտրություն չի կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև». Նիկոլ Փաշինյան
33701.04.2026, 19:34
«Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում քննարկվում են ԵՄ-ի հետ հարաբերությունները». Պուտին
27701.04.2026, 19:27
«Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում»․ Վահե Դավթյան (լուսանկար)
69527.03.2026, 16:30
Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
235825.03.2026, 00:19
